15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Պապիկյանն ԱՄԷԳ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է տեխնիկական աջակցության ծրագրերը
Այլ Լուրեր

Պապիկյանն ԱՄԷԳ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է տեխնիկական աջակցության ծրագրերը

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Խուան Կառլոս Լենտիխոյի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ԱՄԷԳ-ի կողմից տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող և նախատեսվող ծրագրերը՝ ուղղված Հայկական ԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Այս մասին հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԱԷՄԳ-ի՝ ՀՀ-ում տարբեր առաքելությունների արդյունքներին։ Կարևորելով դրանց շարունակականության ապահովումը՝ նախարար Պապիկյանն առաջարկել է ավելացնել ԱՄԷԳ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղված լրացուցիչ աջակցության ծրագրերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ-ի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագրին վերաբերող, ինչպես նաև ՀԱԷԿ -ի անվտանգության բարձրացմանն ուղղված հարցեր։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին