14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Պատասխանատվության ենթարկելը կամ պատժելն ամենածայրահեղ քայլը պետք է լինի. Տ. Սիմոնյան. «ՀՀ»
թերթերի տեսություն

Պատասխանատվության ենթարկելը կամ պատժելն ամենածայրահեղ քայլը պետք է լինի. Տ. Սիմոնյան. «ՀՀ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Ինչպես գիտենք, Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց երկրում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման եւ ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում վարչական, ինչպես նաեւ քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

«ՀՀ»-ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը նշեց, որ հրատապ նախագիծ էր եւ իրենք կողմ են քվերակել. «Կան թերություններ, բայց խնդիրը հրատապ լուծման կարիք ուներ։ Իրավակիրառ պրակտիկայում հետագայում թող լուծվեն դրանք։ Միգուցե, ընթացքում փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտություն առաջանա»։

Բավարար են արդյոք օրեսնդրական այս կարգավորումները, թե ոչ, պատգամավորը նկատեց, որ եթե հանրային ինքնագիտակցությունն ու իրավական գիտակցությունը բարձր չլինեն, արդյունքի չենք հասնի. «Պատասխանատվության ենթարկելը կամ պատժելն ամենածայրահեղ քայլը պետք է լինի։ Մարդկանց հետ պետք է դաստիարակչական աշխատանքներ իրականացնել, նաեւ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել՝ բացատրելով եւ համոզելով, թե ինչ քայլերի կարելի է դիմել եւ ինչ քայլերի չի կարելի»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Մենք չենք կարող ձեր փոխարեն նախագիծ գրել․ Բադասյանը՝ Տարոն Սիմոնյանին

Աշխեն

Արդյոք ճի՞շտ է նշել կոնկրետ լեզուներ․պատգամավորը՝ «ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու» նախագծի մասին

Աշխեն

«Քաղաքականապես ուշացած որոշում էր. Նշանակումը եղել է օրենսդրության համաձայն». պատգամավորները՝ ուժային կառույցների ղեկավարների նշանակման մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին