30 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82412.8 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Պատասխան տալու ժամանակն արդեն եկել է, դիմավորե՛ք. Արուսյակ Ջուլհակյանը ցուցակ է հրապարակել
Քաղաքականություն

Պատասխան տալու ժամանակն արդեն եկել է, դիմավորե՛ք. Արուսյակ Ջուլհակյանը ցուցակ է հրապարակել

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամեն անգամ, երբ կորոշեք խոսել սահմանադրական կարգի տապալումից, հարգելի սիրելիներ և սիրելի հարգելիներ, հիշեք այս ցուցակը։ Այս ցուցակը և 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա ձեր դիրքորոշումը, որով նախ հավանության արժանացրեցիք ներկայումս ամբաստանյալ, այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Քոչարյանի՝ Արտակարգ դրություն հայտարարելու մասին մեղմ ասած վիճելի հրամանագիրը, և ապա քվեարկեցիք Ազգային ժողովի անունից մի խայտառակ հայտարարության օգտին, որը դատապարտում էր «Մարտի 1-ին մայրաքաղաքում խժդժությունների հրահրումը հայտնի ուժերի կողմից», ինչպես նաև «անհրաժեշտ եւ իրավաչափ» էր համարում արտակարգ դրության հայտարարումը։

Եվ ուրեմն, ով խոսա սահմանադրական կարգի տապալումից, դուք խոսեք տանձից ու խնձորից։
Մի բան լավ է։ Վերջապես հասկացել եք, որ այսուհետ օրենքի առաջ բոլորն են հավասար, ու որ բոլորն են պատասխան տալու իրենց ԲՈԼՈՐ արածների համար։
Իսկ պատասխան տալու ժամանակը նոր չէ, որ գալու է։ Այն արդեն եկել է, դիմավորե՛ք»։

Նմանատիպ Հոդվածներ

Նախագիծը հնարավորություն է տալիս տեսակապով հարցաքննել ՀՀ-ից դուրս գտնվող վկային կամ տուժողին

Սերինե

Հավանականությունը, որ Թովմասյանը կրկին կընտրվի ՍԴ նախագահ խիստ փոքր է․ Արուսյակ Ջուլհակյան

Աշխեն

Արթուր Վանեցյանն ունի իր գույնը և այն սպիտակը չէ․ լուրջ չեմ վերաբերում նրա քաղաքական գործունեությանը․ պատգամավոր

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին