Գլխավոր » Պատգամավորը ներկայացրեց 10 մլն դրամով 1 ամիս ծառայելու վերաբերյալ օրենքի նախագծի նպատակը
Իրավունք

Պատգամավորը ներկայացրեց 10 մլն դրամով 1 ամիս ծառայելու վերաբերյալ օրենքի նախագծի նպատակը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն իր հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրենքի նախագծով պատրաստվում է կանխել զինծառայությունից խուսափելու նպատակով Հայաստանից տեղի ունեցող արտագաղթը:

«Հայաստանում շատերը ցանկանում են իրենց տղային ազատել բանակից, վաճառում են տունը և արտագաղթում են, ես ցանկանում եմ այդ արտագաղթը կանգնեցնել: Ես հեծանիվ չեմ հայտնագործել, նման փորձ կա արտասահմանում: Ես երեք խմբակցությունների տարբեր պատգամավորների հետ զրուցել եմ, շատերը համաձայնություն են հայտնել, և ասել են, որ այս խնդիրը տարիներ շարունակ իրենց մտքում եղել է: Մեկ ամսվա ընթացքում հայ զինվորը կարող է սովորել Զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ մարտական զենքերից օգտվելու կարգը: Այս օրենքը չի բացառում, որ մեր այն հայրենակիցները, որոնք զինապարտության տարիքում են, կարող են վերադառնալ և երկու տարի ժամկետով ծառայել»,- ասաց Սարգսյանը:

Պատգամավորը նշեց, որ տասը միլիոն դրամը հավասար է երկու պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագծով մինչև 27 տարեկան պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է 2 տարվա փոխարեն ծառայել 1 ամիս` վճարելով 10 մլն դրամ: Օրենքի նախագծում նախատեսված է նաև դեպք, երբ 1 ամիս բանակում ծառայելուց հետո զինվորը կորոշի շարունակել ծառայությունը 2 տարի։ Այս դեպքում օրենքով նախատեսվում է վերադարձնել պետական բյուջե վճարված 10 մլն դրամը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին