9 C
Yerevan
4 Ապրիլի, 2020
52737 By Google Analytics
Գլխավոր » Պատգամավորի գնահատմամբ` Ադրբեջանը ծանր է տանում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ մոտեցումը
Քաղաքականություն

Պատգամավորի գնահատմամբ` Ադրբեջանը ծանր է տանում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ մոտեցումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի գնահատմամբ, Ադրբեջանը ծանր է տանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի Հանրապետության իշխանությունների մոտեցումը:

Այս մասին Հայրապետյանը նշեց փետրվարի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Մենք առաջարկում ենք մթնոլորտի առողջացում, դրան ուղղված հումանիտար միջոցառումներ, Արցախի վերադարձ բանակցային սեղան և լիարժեք ձևաչափի վերականգնում, դրանից հետո արդեն՝ խոսակցություն հնարավոր լուծումների մասին, որը պետք է ընդունելի լինի տարածաշրջանում այդ լուծման կրողը հանդիսացող ժողովուրդների համար: Այս մոտեցումն ադրբեջանական կողմը ծանր է տանում»,- ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից նախկինում քննարկված տարբերակները նրանց իշխանությունը չի դիտարկում, որովհետև դրանք տարիների ընթացքում հաջողություն չեն ունեցել:

«Նախորդիվ տարբեր լուծումներ են քննարկվել, դրանցից որոշները հանրային են եղել, որոշները՝ ոչ հանրային: Անգամ այն պահերին, երբ լուծումը շատ մոտ է թվացել, վստահ եմ, հայկական կողմը ոչ թե ցանկացել է գնալ տարածքային զիջման` հասկանալով դրա կործանարար բնույթը, այլ, հաշվի առնելով Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումը, գլխավոր հույսը դրել է Ադրբեջանի «ոչ»-ի վրա: Մենք այդ տակտիկայով առաջ չենք գնում, կարծում ենք, որ հեղափոխությունը, ձևավորված լեգիտիմ իշխանությունը նշաձողերը փոփոխելու հիմք են տալիս, մենք առաջ ենք քաշում մեր օրակարգը»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը:

Նոյեմբերի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էոր Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համարՂարաբաղի ժողովրդի համարԱդրբեջանի ժողովրդի համար:

«Ղարաբաղի հարցն իմ հարցը չէխմբի հարց չէՂարաբաղի հարցը համազգային հարց էԵս ասել եմոր Ղարաբաղի հարցի լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համարՂարաբաղի ժողովրդի համարԱդրբեջանի ժողովրդի համարԻմ հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի ժողովրդի համարհայ ժողովրդի համար ընդունելի լուծումըևերբ բանակցային գործընթացում կձևակերպվի մի այնպիսի լուծումորը ես կարող եմ համարելոր ընդունելի կլինի հայ ժողովրդի համարես այդ լուծման առաջարկը կներկայացնեմ մեր ժողովրդինդրա շուրջ համազգային քննարկում մենք կունենանքև որոշումները կկայացվեն համազգային ձևաչափով»,- նշել է Փաշինյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին