3 C
Yerevan
February 20, 2020
Գլխավոր » Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանն ու Հովհաննես Հովհաննիսյանն այցելել են արվեստի պետական քոլեջներ
Այլ Լուրեր

Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանն ու Հովհաննես Հովհաննիսյանն այցելել են արվեստի պետական քոլեջներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն փետրվարի 14-ին այցելել են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ:

Պատգամավորները նշել են, որ իրենց ուշադրության կենտրոնում են հավասարապես բոլոր ուսումնական կենտրոնները, ինչի մասին են վկայում հենց վերջին օրենսդրական բարեփոխումները («Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ), որն առաջին ընթերցմամբ երեկ ընդունեց Ազգային ժողովը: Մասնավորապես, վերոնշյալ փոփոխությունները նպատակ ունեն նաև վճարովի հիմունքներով սովորելու հնարավորություն տալ նախնական միջին մասնագիտական կրթական հաստատություններում:

«Պետական ռեսուրսներն ու միջոցները բավարար չեն, որ հնարավորություն տրվի բոլոր ցանկացողներին, որոնք ցանկանում են ոչ թե ավագ դպրոցում, այլ նախնական ու միջին մասնագիտական կրթական հաստատություններում շարունակել ուսուցումը։ Մեր առաջարկով ցանկանում ենք հնարավորություն տալ աշակերտներին նաև վճարովի հիմունքներով սովորել նախնական ու միջին մասնագիտական կրթական հաստատություններում»,- երեկ նշել էր Մխիթար Հայրապետյանը։

Պատգամավորները շրջայց են կատարել քոլեջներում, զրուցել ղեկավար կազմերի, դասախոսների և ուսանողների հետ, ծանոթացել կրթական գործընթացին: Նրանք կարևորել են այսօրինակ այցերի անհրաժեշտությունը՝ նշելով, որ նմանատիպ շփումների արդյունքում են նաև ծնվում բարեփոխումները:

Նմանատիպ Հոդվածներ

Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է ՄԱԿ ՓՀԳ ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին

Աշխեն

Մխիթար Հայրապետյանը զորակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից հետախուզվող կիպրացի պաշտոնյային

Աշխեն

ԱԽ քարտուղարը, Սինանյանը և ԱԳՆ ներկայացուցիչներ ԱԺ են հրավիրվել. «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին