22 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » Պատգամավոր Գորգիսյանն ինքն իր մանդատը հարգելով՝ պարտավոր էր ճշտել, թե ով-ով է և չշահարկեր Սուքիասյանների անունը. խոսնակ
Այլ Լուրեր

Պատգամավոր Գորգիսյանն ինքն իր մանդատը հարգելով՝ պարտավոր էր ճշտել, թե ով-ով է և չշահարկեր Սուքիասյանների անունը. խոսնակ

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Սիրելի լրագրողներ, հարգելի քաղաքացիներ, քիչ առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց՝ իր բառերով ասած «որոշ լուրերի» համաձայն, Աղբյուր Սերոբ 18 հասցեում տեղի ունեցող շինարարությունը կապ ունի Սուքիասյանների ընտանիքի հետ:

Այդտեղ տեղի ունեցող շինարարության հետ կապված մի կարևոր անճշտություն կա: Կառուցապատող Է. Սուքիասյանը ոչ մի առնչություն չունի Էդուարդ Ալբերտի Սուքիասյանի հետ, Խաչատուր Սուքիասյանի եղբայրը չէ:

Պատգամավոր Գորգիսյանն ինքն իր մանդատը հարգելով պարտավոր էր և ուներ այդ հնարավորությունները՝ ճշտել, թե ով-ով է, և չշահարկեր Սուքիասյանների անունը»:

Նմանատիպ Հոդվածներ

Բավական է կեղծ լուրեր տարածեք․ Խաչատուր Սուքիասյանը հերքում է

Նատա Հարությունյան

Խաչատուր Սուքիասյանի գրասենյակը հերքում է «Բուբու» մականունով ռուսաստանցի գործարար Օնիկ Կարապետյանին ծեծի ենթարկելու լուրերը

Սերինե

Գործարար Խաչատուր Սուքիասյանը «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման հետ ոչ մի կապ չունի. ԿԲ. Araratnews.am

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին