-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115612.8 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Պատերազմի սկզբից մինչ այժմ 4,5 մլն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Այլ Լուրեր

Պատերազմի սկզբից մինչ այժմ 4,5 մլն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի սկզբից մինչ օրս 4,5 մլն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 21-ին ասուլիսի ընթացքում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Հիմնադրամն ունի միայն մեկ նպատակ՝ ապահովել մեր սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավոր դարձած հերոսների ընտանիքների ֆինանսական կայունությունը: Սեպտեմբերի 27-ից սկսած կարողացել ենք հավաքագրել 4,5 մլն դոլար, այդ վճարումների 80%-ը ստացվել է Հայաստանից, հետո ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ինչպես նաև Կիպրոսից, որտեղից 240 հազար դոլարի նվիրաբերություն է կատարվել: Այս պահին չափազանց կարևոր է, որ մեր հայրենակիցները մեզ կատարեն նվիրատվություններ, որովհետև պատերազմը, ցավոք, դեռ չի ավարտվել, մի օր հաստատ ավարտվելու է մեր հաղթանակով, իսկ մինչ այդ պետք է սահմանին կանգնած մեր հերոսները վստահ լինեն, որ իրենց ընտանիքների ֆինանսական վիճակը կայուն է»,- ասաց Ավետիքյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց, որ նվիրատվություն կատարելու համար ցանկացողները կարող են այցելել 1000plus.am կայքը, մուտքագրել քարտային տվյալները և վճարել իրենց ցանկացած գումարը: Նվիրատվություն կարելի է կատարել նաև բանկային փոխանցման միջոցով:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցըթիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախումթե ՀայաստանումԱռկա են հաստատված տեղեկություններոր Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Նմանատիպ Հոդվածներ

Ինչ էր պահանջում խորհրդարանի ընդդիմությունը պատերազմի առաջին օրը և ինչ է առաջարկում այսօր

Սերինե

Հիմա Արցախում շրջապատված ես թուրքերով, ի՞նչ իմանաս մի օր էլի թուրքը չի հարձակվի, 30 տարի տուն-տեղ ստեղծեցինք և ահա արդյունքը․ Արցախցիները ինքնորոշման պահանջ են դնում

Անի Գրիգորյան

Պատերազմի ընթացքում զոհվել է 28 ոստիկան, վիրավորվել է՝ 150-ը. ՀՀ ոստիկանություն

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին