29 C
Yerevan
25 Սեպտեմբերի, 2020
99971.2 By Google Analytics 24.09.2020
Գլխավոր » Պատվաստում ստացածների մոտ ավելի շատ են հակամարմինները, քան COVID-ով հիվանդացածների. փորձագետ
Աշխարհ

Պատվաստում ստացածների մոտ ավելի շատ են հակամարմինները, քան COVID-ով հիվանդացածների. փորձագետ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հակամարմինների մի քանի անգամ ավելի բարձր մակարդակ Է տալիս, քան դրանով հիվանդացածների մոտ: Այդ մասին ասել Է Մոսկվայի թիվ 1 ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ եւ գլխավոր վարակաբան Սվետլանա Սմետանինան, որը կորոնավիրուսի դեմ պատվաստում Է ստացել:

«Պատվաստումը ես շատ լավ եմ տարել, ջերմության բարձրացում չի եղել, միայն թեթեւ տհաճ զգացողություններ եմ ունեցել ներարկման շրջանում, որը տեւել Է մի քանի ժամ: Իսկ այժմ ինձ մոտ հակամարմինների բարձր մակարդակ Է՝ 1600. մի քանի անգամ ավելի բարձր, քան հիվանդացածների մոտ Է»,-սեպտեմբերի 16-ին Սմետանինան հայտարարել Է լրագրողներին:

Նրա խոսքով՝ պատվաստանյութի ազդեցությունը նման Է սեզոնային գրիպի պատվաստանյութի սկզբունքին: Ինչպես պարզաբանել Է վարակաբանը, այս տարվա օգոստոսին կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ Sputnik V պատվաստանյութի գրանցմանը նախորդել Է ռուսաստանցի գիտնականների ու բժիշկների վիթխարի աշխատանքը, որոնք իրենց ներդրումն են ունեցել դրա ստեղծման եւ կլինիկական փորձարկումների անցկացման գործում:

«Ռուսաստանում հսկայական դրական փորձ Է կուտակվել պատվաստանյութերի, իմունոկենսաբանական դեղորայքային պատրաստուկների ստեղծման ուղղությամբ. մենք դրանք կիրառում ենք տասնամյակներով եւ իսկապես տեսնում ենք արդյունավետությունը. այդ առումով շատ հատկանշական Է գրիպի պատրաստուկային կանխարգելումը. այն անձինք, որոնք պատվաստում են ստանում, չեն հիվանդանում կամ հիվանդությունն ընթանում Է թեթեւ ձեւով»,-ընդգծել Է Սմետանինան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին