27 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2020
100134.4 By Google Analytics 25.09.2020
Գլխավոր » Պարետատանը շարունակվում են արտակարգ դրության երկարաձգման կամ այլ լուծման շուրջ քննարկումները
Այլ Լուրեր

Պարետատանը շարունակվում են արտակարգ դրության երկարաձգման կամ այլ լուծման շուրջ քննարկումները

 Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պարետատանը շարունակվում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության երկարաձգման կամ այլ լուծում գտնելու շուրջ քննարկումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Արտակարգ դրության երկարաձգման կամ արտակարգ իրավիճակի ռեժիմով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են: Հաշվի են առնվելու արտակարգ իրավիճակի ռեժիմով համավարակի դեմ պայքարը արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի առկայութունը, ինչպես նաև համաճարակաբանական վիճակը: Այժմ փոփոխություններ են մշակվում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքներում»,- ասաց Հունանյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին