15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Պարզեցինք, որ տատիկին տուգանել էին իրազեկման թերթիկ չունենալու համար, ոչ թե կանաչի վաճառելու․ Նաիրա Զոհրաբյան
Սոցիալական

Պարզեցինք, որ տատիկին տուգանել էին իրազեկման թերթիկ չունենալու համար, ոչ թե կանաչի վաճառելու․ Նաիրա Զոհրաբյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am ի  զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մեր փորձագետները լրացուցիչ ճշտումներ են արել։ Իմ նշած տատիկը իրականում տուգանվել է ոչ թե կանաչի վաճառելու, այլ առանց իրազեկման թերթիկի խանութ գնալու համար։ Պարզապես այդ կինը այդպես էր ներկայացնում կատարվածը։ Եվ, քանի որ, ընդունված նոր օրենքի համաձայն, տուգանքը դարձել է 10,000 դրամ, կարծում եմ, որ սոցիալական լարվածության որևէ խնդիր այս դեպքում չկա»,- NewArmenia.am –ի հարցին ի պատասխան ասաց Նաիրա Զոհրաբյանը։

-Այնուամենայնիվ, Արդարադատության փոխնախարարին փոխանցեցի՞ք այդ տատիկի հեռախոսահամարը, տիկի՛ն Զոհրաբյան։

-Ո՛չ, դրա կարիքը չկար։ Մեր փորձագետները ճշգրտումներն արել են։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Արդարադատության փոխնախարար Վահե Գրիգորյանին ասաց, որ բակում կանաչի վաճառող մի տատիկի տուգանել են 100,000 դրամ։  Արդարադատության փոխնախարարն էլ նշեց, թե հնարավոր չէ նման բան և Նաիրա Զոհրաբյանից խնդրեց տատիկի համարը, որպեսզի անձամբ կապ հաստատի վերջինիս հետ։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Մեզ համար Հրայր Թովմասյանի և ՍԴ կազմի հարց չկա. օրակարգը կեղծ է. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ani Grigoryan

Մոր ամուսինը 7-ամյա երեխային ստիպել է օղի խմել, քաղցած է պահել. Նաիրա Զոհրաբյան

Սերինե

Եթե չլինեին մտահոգություններ՝ ԱԳ նախարարի հետ չէինք հանդիպի․ Զոհրաբյանը՝ Մնացականյանի հետ ունեցած փակ հանդիպման մասին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին