19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108188.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Պարզ լճի բիզնես տարածքների վարձակալության թանկացումից կտուժեն նաև այցելուները, բայց բնապահպանական խնդիր չի լուծվի․ բնապահպան
Հարցազրույցներ

Պարզ լճի բիզնես տարածքների վարձակալության թանկացումից կտուժեն նաև այցելուները, բայց բնապահպանական խնդիր չի լուծվի․ բնապահպան

«Կառավարությունը նախկինում վարձակալությամբ տվեց Պարզ լճի տարածքը, ինչի հետևանքով ապականվեց այդ տարածքն ու այդ ապականությունը մինչև հիմա շարունակվում է»,- NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով Պարզ լճի շրջակայքում տարածքների վարձակալության թանկացմանը։

Նշենք, որ օրերս Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի խոսնակ Դավիթ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել այն մասին, որ Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն․ «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Դիլիջան ազգային պարկի Պարզ լիճ կատարած շրջայցի ժամանակ անթույլատրելի է համարել բնության նման հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը»,-գրել է նախարարի խոսնակը։

Ներկա կառավարության մոտեցումները մեկնաբանելով՝ բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ եթե որոշում է կայացվել  տարածքի վարձակալության վճարները բարձրացնել՝ նախ պետք է բնապահպանական վերականգնման ենթարկվեր ամբողջ տարածքը, և այն տեղերը, որտեղ բնապահպանական խնդիր է ծագում վարձակալության հետ կապված այդ տարածքներն ընդհանրապես պետք է վարձակալության չտրվեին։

«Լճի տարածքում վարձակալությամբ բիզնես օբյեկտների տարածքների վճարների թանկացումով բնականաբար պետբյուջեն կլցվի, եթե կա այնպիսի մոտեցում, որ այդ գումարով բնապահպանական խնդիրներ լուծեն, կարծում եմ դա հնարավոր չի լինի, քանի այնտեղ տարբեր բիզնես օբյեկտներ են շահագործվում»,-նշեց բնապահպանը։

Նրա խոսքով Պարզ լճի տարածքում ամեն ինչը խիտ է տեղավորված, մարդկանց քանակությունը շատ է, աղբ է կուտակվում և անհրաժեշտություն կա մոնիտորինգ անելու և շրջակա միջավայրի խնդիրները վեր հանելու, որպեսզի բնապահպանական ծրագրերը լուծվեն․ «Այս ձևով բնապահպանական հարցեր չեն լուծվի, գնի բարձրացումից տուժելու են տարածքը վարձակալողներն ու այցելուները, որոնք գալիս են այնտեղ հանգստանալու։ Ամբողջ Պարզ լիճը ուրբանիզացված է»։

Բնապահպանը հիշատակեց, որ գոյություն ունի բնապահպանական մենեջմենթ, կան մասնագետներ, որոնք նայում են տարածքները թե որտեղ ինչպիսի բիզնես կարելի է իրականացնել բնապահպանական կանոնների շրջանակում, որպեսզի շրջակա միջավայրին քիչ վնաս լինի․ «Բայց մեզ մոտ տարածքները բառադի տալիս են վարձակալությամբ և վարձակալողներն էլ ինչպես ուզում այնպես օգտագործում են»,-եզրափակեց Ադամյանը։  

Նմանատիպ Հոդվածներ

Պարզ լիճ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները ավարտին են մոտենում

Նատա Հարությունյան

Պարզ լճի շրջակայքի տարածքների վարձավճարները պետք է վերանայվեն. նախարար

Անի Գրիգորյան

Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը

Ani Grigoryan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին