22 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Պարզ լճի շրջակայքի տարածքների վարձավճարները պետք է վերանայվեն. նախարար
Այլ Լուրեր

Պարզ լճի շրջակայքի տարածքների վարձավճարները պետք է վերանայվեն. նախարար

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի խոսնակ Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն։ Դրանք անհամաչափ են և չեն համապատասխանում բնության հատուկ պահպանվող տարածքի վարձակալության իրական արժեքին։ Առկա իրավիճակն անընդունելի է։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Դիլիջան ազգային պարկի Պարզ լիճ կատարած շրջայցի ժամանակ անթույլատրելի է համարել բնության նման հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը։
Նախարար Պետրոսյանը հանձնարարել է շուտափույթ ուսումնասիրել և վերանայել վարձակալության պայմանագրի համապատասխան դրույթները։
Բացի այդ, նախարարն առանձնահատուկ ընդգծել է տնտեսվարողի կողմից՝ այցելուների համար նախատեսված հանրային օբյեկտներում սեպտիկ հորերի և կոյուղաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտությունը։

Որևէ տնտեսվարող, որն իրավունք է ստացել վարձակալությամբ օգտագործել բնության հատուկ պահպանվող՝անգամ մեկ քառակուսի մետր տարածք, իրավունք չունի աղտոտել այն։ Ընդհակառակը, պարտավոր է անել ամեն բան՝ բնության վրա մարդածին ճնշումը բացառելու համար։

Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է լճի էկոհամակարգային խնդիրներին, Դիլիջան ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարել ամենժամյա ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի բնության յուրօրինակ հուշարձանի պահպանությունը»։

Նմանատիպ Հոդվածներ

Պարզ լիճ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները ավարտին են մոտենում

Նատա Հարությունյան

Պարզ լճի բիզնես տարածքների վարձակալության թանկացումից կտուժեն նաև այցելուները, բայց բնապահպանական խնդիր չի լուծվի․ բնապահպան

Անի Գրիգորյան

Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը

Ani Grigoryan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին