6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » «Պարտավոր ենք նոր տարածքներ վերցնել ու վերջ տալ էս պատերազմին». ՊՆ նախկին փոխնախարար
Հարցազրույցներ

«Պարտավոր ենք նոր տարածքներ վերցնել ու վերջ տալ էս պատերազմին». ՊՆ նախկին փոխնախարար

ՊՆ նախկին փոխնախարար, Ազատամարտիկների դաշինք միության անդամ Գագիկ Մելքոնյանը NewArmenia.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով Արցախում հայկական կողմից դիրքեր կորցնելու ու հետ բերելու մասին հարցին, ասաց, թե լայնածավալ պատերազմի դեպքում դիրքերը հնարավոր է թողնել, հետո վաղը հետ վերցնել: «Մարտավարություն է, որը մենք պետք է կարողանանք ճիշտ անել»: Հստակեցմանը, թե տեղյա՞կ է, որքան դիրք էինք կորցրել ու որքանն ենք հետ բերել, նախկին փոխնախարարը չպատասխանեց: «Գաղտնի տեղեկություն է: Ժողովուրդը մի բան պիտի իմանա, որ պատերազմի ժամանակ դիրքերը կարող են 2-3 անգամ ձեռքից ձեռք անցնել: Ավելի լավ է դիրքը ժամանակավոր հանձնենք, քան զոհեր տանք մի դիրքի համար»: 

Հարցին, թե արդյոք շատ չեն մեր կորուստները, Մելքոնյանը պատասխանեց. «Պատերազմի ժամանակ կորուստները ոչ ոք չի կարող պլանավորել, լայնածավալ պատերազմ է սկսվել հրետակոծությամբ և ռմբակոծությամբ, թիրախավորել են զորամասերը»: 

Նրա խոսքով՝ Ապրիլյանի նույն ձեռագիրն է: «Ուղղակի Ապրիլյանը դիվերսիոն պատերազմ էր, իսկ սա ամբողջ շփման գծով լայնածավալ պատերազմ է: Փորձ են անում առաջ գալ»,-ասաց նա՝ հավելելով, որ կարծում է՝ մեր պատասխանը համարժեք է: 

Ազատամարտիկների դաշինքն արդեն 350 կամավոր է հավաքագրել: «Առավոտվանից շատ մարդիկ են գալիս, որ պատրաստ են գնալ պատերազմ ու հետաքրքիրն այն է, որ ոչ ոք չի ասում՝ վաղը, այլ՝ հենց էսօր: 

ՊՆ նախկին փոխնախարարի խոսքով՝ այս պատերազմը պետք է նոր տարածքներներով ավարտվի: «Պարտավոր ենք նոր տարածքներ վերցնել ու վերջ տալ էս պատերազմին»,- ասաց նա՝ հավելելով, որ ոչ ոք չի կարող ասել՝ որքան կտևի պատերազմը: «Հույսը պետք է դնենք մեր վրա, միջազգային արձագանքը ոչ մի արդյունք չի տալիս»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: 

Մարինե Խառատյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին