28 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » ՊԲ զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկների երդմանը նվիրված միջոցառում
Այլ Լուրեր

ՊԲ զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկների երդմանը նվիրված միջոցառում

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 15-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված նորակոչիկների երդմանը: Իր ելույթում զորամասի փոխհրամանատարը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկներին, նշել է, որ զինվորական երդումը սրբազան պարտք է ամեն հայորդու համար և վստահություն հայտնել, որ նորակոչիկները պատվով կփոխարինեն իրենց ավագ ընկերներին:

Նորակոչիկներն էլ իրենց հրամանատարների առջև երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անմնացորդ նվիրումով և հպարտությամբ` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի, իրենց հարազատների ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել կին զինծառայողների հանդիսավոր երդման արարողությունը

Աշխեն

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին