3 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116992 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » ՊԲ-ն զինծառայողների հերոսությունների դրվագներ է ներկայացրել Արցախի առաջնագծից
Այլ Լուրեր

ՊԲ-ն զինծառայողների հերոսությունների դրվագներ է ներկայացրել Արցախի առաջնագծից

Պաշտպանության բանակը զինծառայողների հերոսությունների դրվագներ է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ցանցի կողմից աջակցվող պատերազմի առաջնագծից:

«Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա խոցելու համար սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ սերժանտ Արման Էդուարդի Վարդումյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի: Թշնամական 2 ԱԹՍ խոցելու համար շարքային-պայմանագրային Վալերի Վարդանի Ավագիմյանը կպարգևատրվի «Մարտական ծառայություն» մեդալով: Իսկ փոխգնդապետ Էրիկ Վալերիկի Հակոբջանյանը, հրետանային ստորաբաժանումների հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ մեծ կորուստներ է պատճառել հակառակորդին, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում:

Մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ և անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար գեներալ-մայոր Կարեն Էռնեստի Առստամյանը, գնդապետներ Դավիթ Արկադիի Ավետիսյանը, Նիկոլայ Բորիսի Մխիթարյանը ներկայացվել են «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի:

««Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններ կստանան շարքային Արեն Ավագի Չոբանյանը /խոցել է 4 զրահատեխնիկա/, շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը /խոցել է 4 զրահատեխնիկա/, շարքային Էրիկ Սամվելի Ղարիբյանը, շարքային Տիգրան Աշոտի Սիմոնյանը և շարքային Սպարտակ Հայկի Ասատրյանը /ոչնչացրել են թշնամական 2-ական տանկ ու կենդանի ուժ/ և շարքային Դավիթ Կարենի Բաղդասարյանը /իր հաշվեկշռում ունի թշնամական 1 ոչնչացված տանկ ու կենդանի ուժ/: Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Փառք մեր հերոսներին»,- նշում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Նմանատիպ Հոդվածներ

Տղան, որ դաշնամուրը փոխարինեց զենքով. BBC-ի ռեպորտաժն անհետ կորած հայ զինծառայողի մասին

Նատա Հարությունյան

Անհետ կորած զինծառայողների ծնողների եւ հարազատների բողոքի ակցիան կառավարության մոտ. ուղիղ

Նատա Հարությունյան

Անհետ կորած զինծառայողների ծնողները եւ հարազատները հանդիպում են վարչապետի հետ. ուղիղ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին