24.5 C
Yerevan
19 Հոկտեմբերի, 2020
106889.6 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » ՊԲ-ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք. Արցախի ԱԺ նախագահ
Այլ Լուրեր

ՊԲ-ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի  կարծիքով` Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունները Արցախի դեմ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևի իշխանությունը պահելու:

«Ադրբեջանի ժողովուրդը թող ժողովրդավարական ճանապարհով իշխանություններ ընտրի, և մենք պատրաստ ենք բանակցելու, որովհետև այդ  հարցերի շրջանակը ոչ թե վերաբերվում է Երևանին, այլ վերաբերվում է Բաքվին և Ստեփանակերտին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թովմասյանը՝ անհրաժեշտ համարելով Արցախին որպես բանակցային կողմ ներգրավելը:

Թովմասյանը հավաստիացրեց, որ  արդեն ՊԲ-ն  կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք ու մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-94 թվականների պատերազմի ժամանակ, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչպես եղավ տավուշյան դեպքերի ժամանակ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Մարտական գործողությունների ընթացքում հակառակորդն ունի 400-ից ավելի կենդանի ուժի կորուստ: Խոցվել են հակառակորդի 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 4 ուղղաթիռ:

Նմանատիպ Հոդվածներ

Իրանը երբեք թուրք-ադրբեջանական տանդեմին չի միացել․ Գոհար Իսկանդարյան

Անի Գրիգորյան

Արցախի երեխաների գոյությունը վտանգի տակ է. ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանները կոչ են անում գործել անհապաղ

Անի Գրիգորյան

Միացյալ նահանգներում ՌԴ դեսպանի խոսքով՝ ԼՂ հակամարտության շուրջ ԱՄՆ և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին