20 C
Yerevan
23 Հոկտեմբերի, 2020
107942.4 By Google Analytics 22.10.2020
Գլխավոր » ՊԲ-ն հետ է վերադարձել նախկինում կորցրած որոշ դիրքեր. ՊԲ հրամանատարի տեղակալ
Այլ Լուրեր

ՊԲ-ն հետ է վերադարձել նախկինում կորցրած որոշ դիրքեր. ՊԲ հրամանատարի տեղակալ

Ադրբեջանի զավթողական մտահաղացումը ձախողվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

«Ռազմաճակատի տարբեր ուղղություններով Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ` հետ վերցնելով նախկինում կորցրած որոշակի դիրքեր: Հիմնականում հյուսիսային և հարավային ուղղություններով: Ամբողջ գիշեր և ցերեկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ բոլոր ուղղություններով»,- նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով` հատկապես լարված են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները: «Չհամակերպվելով նախորդ օրերին ունեցած անհաջողությունների հետ, հակառակորդը այսօր ևս օգտագործել է իր ամբողջ զինանոցը: Եվ գիշերվա ընթացքում, և ցերեկվա ընթացքում հակառակորդը կիրառել է ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ, ծանր հրետանիներ, զինանոցում գտնվող ողջ հրթիռահրետանային սպառազինությունը, սակայն այս անգամ ևս ունենալով անհաջողություններ՝ վերադարձել է նախկին դիրքեր և փորձել ամրանալ այնտեղ»,- ասել է Սարգսյանը:

Ըստ ՊԲ հրամանատարի տեղակալի` հակառակորդը ինտենսիվ գրոհել է այն ուղղությունները, որտեղ նախկինում ունեցել է հաջողություններ:

«ՊԲ-ն վճռականորեն հակահարված է հասցրել հակառակորդին, ձախողելով նրա առաջխաղացումները բոլոր ուղղություններով»,- եզրափակել է Սարգսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 500 կորուստ: Հակառակորդը կորցրել է 63 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 97 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 17 տանկ:

Նմանատիպ Հոդվածներ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է

Նատա Հարությունյան

Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողությունները. ՊԲ-ն համաչափ պատասխան է տալիս

Նատա Հարությունյան

Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ. ՊԲ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին