12 C
Yerevan
31 Մարտի, 2020
51372 By Google Analytics
Գլխավոր » ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը հայկական կողմից սադրանքի մասին
Քաղաքականություն

ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը հայկական կողմից սադրանքի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր Արցախի պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվություն է: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը․

«Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

Պաշտպանության բանակում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

Սերինե

Ազատումների ալիքը հասավ ՊԲ․ ովքե՞ր կարող են ազատվել իրենց պաշտոններից․ «Ժողովուրդ»

Սերինե

Պաշտոնին հրաժեշտ կտա Արցախի ՊԲ հրամանատարը. «Հրապարակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին