12.6 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54255 By Google Analytics
Գլխավոր » ՊԵԿ-ը եռակի պետք է խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երևույթների նկատմամբ․ Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն և Բիզնես

ՊԵԿ-ը եռակի պետք է խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երևույթների նկատմամբ․ Նիկոլ Փաշինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Որքան էլ տարօրինակ հնչի բյուջեի հետ կապված լավ լուր  ունենք՝ մենք վստահ ենք, որ առաջին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարենք մոտաավորապես 5 միլիարդ դրամով: Այսօր Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը:  Նա ևս մեկ անգամ  ուշադրությունը հրավիրեց հարկային կարգապահության կարևորության վրա։

«Այսօր շատ սոցիալական խնդիրների, տնտեսական աջակցության խնդիրների մասին է խոսվում, այդ խնդիրները լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ: Շատ է ասվում, որ մարդիկ չեն աշխատում, նրանցից հարկ եք ուզում, չաշխատող, շրջանառության, շահույթների բացակայության պայմաններում հարկ ուզել հնարավոր չէ, հարկ ուզում են միայն այն պարագայում, երբ կա հարկային ձևավորված պարտավորություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս հավելեց, որ մանրածախ առևտրի ծավալների աճին զուգահեռ ազդակներ են փոխանցվում, որ ՀԴՄ չտրամադրելու պրակտիկան ակտիվացել է՝ համարելով որ ճգնաժամային իրավիճակ է և մեծ ուշադրություն չեն դարձնի:

 «Ճիշտ հակառակը՝ հիմա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք ՀԴՄ կտրոններ վրա: Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները, քանի որ հիմա շատ ձեռնարկություններ, խանութներ չեն աշխատում։ Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպքի, որովհետև ոչ մի արդարացում չկա»,-հավելեց Փաշինյանը։

Միևնույն ժամանակ վարչապետը նկատեց, որ խանութների շրջանառությունն էական աճել է:

«Չպետք է թույլ տալ տխրահռչակ սովորությունները ակտիվանան, ՊԵԿ-ը կրկնակի, եռակի պետք է խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր եևույթների նկատմամբ»,-եզրափակեց վարչապետ Փաշինյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի տնտեսական եւ սոցիալական աջակցություն․ վարչապետ

Սերինե

Մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի․ վարչապետ

Սերինե

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին