-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115619.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները
Այլ Լուրեր

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ բազմաթիվ հարկ վճարողներ ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ: Այս մասին ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել:

«Դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, որի վճարման պարտականությունը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով։

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը և հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով առկա պարտավորությունները: Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության դեպքեր

Նատա Հարությունյան

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում գործում է թեժ գիծ

Նատա Հարությունյան

ՊԵԿ-ի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» և զինծառայողների հիմնադրամներին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին