14 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » ՊԵԿ-ի համար արտոնյալ գործարարներ չկան
Այլ Լուրեր

ՊԵԿ-ի համար արտոնյալ գործարարներ չկան

Պետական եկամուտների կոմիտեի համար արտոնյալ գործարարներ չկան։ Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում կառույցի կողմից «սիրելի օլիգարխներ ունենալու» մասին հարցին ի պատասխան այս մասին նշեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Հուսով եմ` դուք համոզվել եք, որ հատկապես վերջին երկու տարիներին ՊԵԿ-ի համար արտոնյալներ չկան, և դա մենք մեր աշխատանքով ապացուցել ու բազմիցս հիմնավորել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՊԵԿ նախագահը։

Կոմիտեն, նրա խոսքով, գործառույթներ է իրականացնում բոլոր այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց գործունեության վերաբերյալ ունենում է համապատասխան հիմք։ «Այս կամ այն շարժառիթներով, գործարարի անձով պայմանավորված, ՊԵԿ-ում վաղուց միջոցառումներ չեն նախաձեռնվում»,- վստահեցրեց Էդվարդ Հովհաննիսյանը:

Նմանատիպ Հոդվածներ

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները

Անի Գրիգորյան

ՊԵԿ-ը հորդորում է որպես օժանդակություն Հայաստան ապրանք ուղարկելիս հետևել մաքսային ծառայողների ցուցումներին

Նատա Հարությունյան

ՊԵԿ-ը հորդորում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին