12 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » ՊԵԿ նախագահը նշեց, թե Միքայել Մինասյանի քրգործով էլ ով է կալանավորվելու
Այլ Լուրեր

ՊԵԿ նախագահը նշեց, թե Միքայել Մինասյանի քրգործով էլ ով է կալանավորվելու

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը գտնում է, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքի մասով բավարար չափով տեղեկատվությունը տարածվել է, և մյուս հանգամանքներն  ավելի առարկայական ներկայացնելը տեղին չի համարում, քանի որ դրանք նախաքննության գաղտնիք են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձավ Մինասյանի մեղադրանքի լրացմանն ու դատարանի կողմից կալանքի որոշմանը:

«Գնահատելով քննիչի միջնորդությունը, դրանում ներկայացված ապացույցները, կալանքի հիմքերը և Միքայել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածի հիմքեր՝ դատարանը որոշում է կայացրել բավարարել այդ միջնորդությունը:

Ավելին դատարանը որոշել է բավարարել քննիչի մեկ այլ միջնորդություն, Միքայել Մինասյանի գործերի կառավարիչի՝ Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց նա:

ՊԵԿ նախագահն անդրադառնալով Մինասյանի գտնվելու վայրին՝ նշեց, թե իրավապահները գուցե ունեն տեղեկատվություն, այդ մասին ինքը չի բարձրաձայնի:

Նմանատիպ Հոդվածներ

Դատարանը բավարարել է Միքայել Մինասյանի կալանքի միջնորդությունը. նա կկալանավորի, եթե հայտնաբերվի

Անի Գրիգորյան

Միքայել Մինասյանի կալանքի միջնորդության քննությունը կիսատ է մնացել

Սերինե

«Միքայել Մինասյանի կալանքի հարցը դատարանը կքննի ուրբաթ օրը». փաստաբան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին