Գլխավոր » Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում թուրքերը գնդակոծել են ամերիկյան դիրքերը
Աշխարհ

Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում թուրքերը գնդակոծել են ամերիկյան դիրքերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում ամերիկյան զորքերը «թուրքական դիրքերից ենթարկվել են հրետանակոծության», և կոչ է արել դադարեցնել բոլոր օպերացիաները, որոնք կարող են պահանջել ԱՄՆ-ից «անհապաղ պաշտպանական գործողություններ»,- ըստ «Interfax» լրատվական գործակալության, հաղորդում է  «CNN»  հեռուստաընկերությունը: 

Լրատվամիջոցի տվյալներով, հրետանակոծությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը` տեղական ժամանակով մոտավորապես ժամը 21:00-ին, Քոբանի քաղաքի շրջանում: Պայթյունը որոտացել է անվտանգության գոտուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, և սիրիական զինվորականներն իմացել են, որ այնտեղ առկա են ԱՄՆ-ի զինված ուժերը: Իսկ ահա «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ  Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է ԱՄՆ-ի դիտակետը գնդակոծելու մասին մեղադրանքները: Թուրքական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Թուրքիան «իրականացնում է բոլոր հնարավոր միջոցառումները, որպեսզի ամերիկյան բազային վնաս չհասցնի: Եվ կրակը դադարեցվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ից ստացվել է տագնապալի տեղեկատվությունը»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին