-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115852.8 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Պեսկովը հայտնել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության մասին
Աշխարհ

Պեսկովը հայտնել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության մասին

Կրեմլում ուշադիր հետևում են Ղարաբաղում առկա իրավիճակին և գտնում են, որ չի կարող լինել հակամարտության այլ կարգավորում, քան խաղաղն է:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այժմ մենք շարունակում ենք ուշադիր հետևել հակամարտող կողմերի շփման գոտու իրավիճակին: Ինչպես և առաջ՝ գտնում ենք, որ այդ խնդրում չի կարող լինել այլ կարգավորում, քան խաղաղն է»,- ասել է Պեսկովը:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Ժամը 08:45-ի սահմաններում կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը՝ ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը և արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն դրա ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նմանատիպ Հոդվածներ

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն առանցքային դեր է ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Անի Գրիգորյան

ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը որևէ երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի ՀՀ ու Ադրբեջանի հետ.Պեսկով

Նատա Հարությունյան

Ռուս զինվորականները ստուգում են Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքին հարվածներ հասցնելու տեղեկությունները. Պեսկով

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին