-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայում Փաշինյանի և Ալիևի հանդիպման հնարավորության հարցը
Աշխարհ

Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայում Փաշինյանի և Ալիևի հանդիպման հնարավորության հարցը

 Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի պատերազմը դադարի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը բերվի խաղաղ հարթություն:  «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Պուտինը երեկ ասել է, որ ինքը մշտական կապի մեջ է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ: Պատասխանելով այդ հարցին, ես միայն կարող եմ մեկ անգամ ևս կրկնել, որ Ռուսաստանի ղեկավարը անում է ամեն ինչ, որ պատերազմը դադարեցվի և հակամարտության կարգավորման գործընթացը մտնի խաղաղ փուլ»,-ասել է Պեսկովը հարցին ի պատասխան, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է հրավեր ուղարկել և կազմակերպել երկու առաջնորդների հանդիպումը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին