19 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107651.2 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Պետական պարտքն ավելացել է, սակայն կան նախկինից եկած պայմանավորվածություններ, ՀՀ-ն էլ ռիսկային գոտում չէ․ Վ․ Խաչատրյան
Այլ Լուրեր

Պետական պարտքն ավելացել է, սակայն կան նախկինից եկած պայմանավորվածություններ, ՀՀ-ն էլ ռիսկային գոտում չէ․ Վ․ Խաչատրյան

NewArmenia.am-ը զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ։

— Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ պետական պարտքն ավելացել է՝ հուլիսի 31-ի դրությամբ կազմելով  7 մլրդ 939.5 մլն դրամ, ինչն էլ իշխանություններին քննադատելու առիթ է դարձել։ Ինչո՞վ է պայմանավորված պետական պարտքի ավելացումը։

— Համեմատություն կանցկացնեմ 31․05․2018 թ․-ի հետ, այսինքն՝ այն ժամանակվանից, երբ իշխանափոխություն է տեղի ունեցել, իսկ այդ ժամանակ պետական պարտքը 6 մլրդ 754 մլն էր, այսինքն՝ պետական պարտքն ավելացել է 1 մլրդ 200 մլնով: Այստեղ մի քանի հարցադրումներ կան, որոնցից մեկն այն է, որ եղել են նախկին պայմանավորվածություններ, այսինքն՝ պայմանագրեր, որի շրջանակներում պետությունն այս կամ այն նպատակով պետք է գումարներ վերցներ՝ պետական բյուջեի պակասորդի ֆինանսավորման, տարբեր տեսակի ծրագրերի իրականացման և այլնի համար։ Երբ քննարկվում է, թե ինչու է պետական պարտքն ավելացել, պետք է հաշվի առնել, որ կառավարութունը պետք է այդ պարտավորությունները շարունակեր կատարել։ Ինչ վերաբերում է հարցին, թե պետական պարտքի ավելացումը  ինչո՞ւ է  հատկապես այս տարվա ընթացքում տեղի ունեցել, ասեմ, որ ավելացում իսկապես եղել է․ այս տարվա ընթացքում, եթե  հունվարի 1-ի դրությամբ եղել է 7 մլրդ 322, հիմա 7 մլրդ 940 է, այսինքն՝ մոտ 80 մլնով ավելացել է։ Բայց այս տարվա արտակարգ իրավիճակի պայմաններում չնախատեսված նաև վարկային միջոցներ է պետությունը ներգրավել, որպեսզի կարողանա դիմակայել կորոնավիրուսի հետևանքներին, ինչպես նաև կարողանա պետության նորմալ գործունեությունը պատշաճ մակարդակի պահել։

— Ինչի՞ հաշվին է ավելացել պետական պարտքը՝ ներքի՞ն, թե՞ արտաքին պարտքի։

— Ամեն մի երկիր իր յուրահատուկ քաղաքականությունն է վարում այս հարցում, այսինքն՝ մեկը որոշում է, որ արտաքին պարտք պետք է վերցնել, մյուսը որոշում է, որ ներքին պարտք ավելացնի, այսինքն՝ զուտ մասնագիտական գնահատականի խնդիր է։ Հիմա աշխարհում ընդհանրապես ֆինանսական միջոցների պակաս չկա, ավելին՝ վերջին տարիներին տեղի ունեցող երևույթերը շատ տարօրինակ ու յուրահատուկ են մարդկության պատմության մեջ, երբ որ պետությունները պարտք են տալիս 0 կամ մինուս տոկոսով, որ ընկերությունները կամ պետությունները վերցնեն իրենց գումարն օգտագործեն, որովհետև պահուստավորման  խնդիր կա։ Այս պայմաններում ֆինանսական միջոցների գրավումը բավականին գրավիչ է դառնում, և շատ երկրներ, եթե տարիներ առաջ հակված էին ներքին պարտքն ավելացնելու, հիմա այլ քաղաքականություն են վարում։ Ներքին պարտքը մի առավելություն ունի՝ ներքին պարտքը քո երկրի ներսում քո ֆինանսական քաղաքականությամբ կարող ես ավելի հեշտ կառավարել, քանի որ քո արժույթն է, իսկ այդ պարագայում արժույթի հետ կապված բոլոր գործառույթները դու ես կանխորոշում, իսկ արտաքին պարտքի դեպքում շատ բան կապված է արտաքին կոնյեկտուրայից, ձեր ու պարտք տվող երկրի արժույթի փոխհարաբերությունց։ Այս առումով հիմա իրավիճակը փոխվել է ու գրավիչ է դառնում արտաքին պարտքը, սակայն հիմա ՀՀ պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքն է ավելացել ու տեսակարար կշիռը գնալով աճում է։  Սա մի քանի հանգամանքով է պայմանավորված՝ ունենք ուղղություններ, որտեղ ներքին պարտքի գրավումն ավելի գրավիչ է դառնում, օրինակ՝ կենաթոշակային կուտակային ֆոնդը, որն, օրենքի համաձայն, ռիսկերի պետք է չդիմի, իսկ այս առումով ցածր ռիսկայնության գոտի է համարվում ներքին պարտքն ու օգտվում է սրանից՝ պետական պարտատոսմեր գնելով։ Նույնը վերաբերում մեր բանկային համակարգին։ Պարտքի խնդիրն այլ տեսակետից պետք է նայել՝ արդյունավետության։ Իհարկե, պարտքը ֆինանսական խնդիրները լուծելու լավագույն գործիքը չէ, բայց դրանից խուսափել էլ չի կարելի, քանի որ և՛ ներքին, և՛ արտաքին խնդիրները 100 տոկոսով կանխատեսելի չեն ու խնդիրներ առաջանալու դեպքում գումար վերցնելու կարիք է լինում։ Անարդյունավետ ծախսի լավ օրինակ է Հյուսի-հարավ ճանապարհի խնդիրը, որտեղ պետական պարտքեր են ներգրավել, որ ճանապարհ կառուցեն, բայց ճանապարհ են կառուցել, որը որակով չէ, ստվեր է եղել, կոռուպցիոն ռիսկեր և այլն, և այդ ճանապարհը կառուցված չէ, բայց այդ պարտքի բեռը մեր բոլորիս վրա է, քանի որ ունենք պարտավորություն՝ վճարել  մայր գումար ու տոկոսներ։

-ՀՀ-ն այսօր ունի տնտեսական խնդրներ՝ կորոնավիրուսով պայմանավորված նախատեսված տնտեսական աճը չի լինելու, իսկ կորոնավիրուսը դեռևս հաղթահարված չէ ու տնտեսական խնդիրնեը կարող են շարունակվել։ Հնարավո՞ր է՝ պարտքի սպասարկման հետ կապված խնդիրներ առաջանան։

— Ոչ, քանի որ այդ առումով կառավարելի ու վերահսկելի է։ Լրջագույն խնդիր կար վերջին տարվա ընթացքում՝ կապված նախկին պարտքի սպասարկման  ու ժամկետի հետ, բայց  բավականին հաջող տեղաբաշխում տեղի ունեցավ  ու հարցը փակվեց։ Մենք 25 թ․-ին կարող ենք խնդիր ունենալ, քանի որ մեծ վճարումների պետք է լինի, 21 թ․-ին կարող է խնդիր լինել։ ՀՀ-ի գնահատականն  ընդհանուր առմամբ այն է, որ  Հայաստանը համարում է պետություն, որն իր վճարումները կատարում է, տնտեսության մեջ տեղի ունեցող երևույթներն այդ աստիճան ռիսկային չեն, որոնք կանհանգստացնեն պարտատերին։ Միջազգային ռեյտինգային կազմակերպություններն այդ առումով բավականին ուշադիր են, օրինակ՝ երեկ չէ առաջին օրը Բելառուսի նկատամամբ այդ ընկերություններից մեկն իր գնահատականը տվել է՝ իջեցնելով Բելառուսի վճարունակությունը՝  պետական պարտքի հետ կապված։ ՀՀ-ն այդ ռիսկային երկների մեջ չի մտնում։ Արտահանման ծավալով ու դինամիկայով էլ է պայմանավում, թե ինչքանով կարող եք պետական պարտքը սպասարկել՝ խոսքը հիմնականում արտարժույթով ներգրաված միջոցներին է վերաբերում, իսկ այդ միջոցները մեր ընդհանուր հաշվեկշռում գերակշռող տոկոս են կազմում։ Եթե խնդիրը զուտ քաղաքական չի դրվում, այլ մասնագիտական դաշտում է դրվում, ապա կարելի քննարկել ու գնահատական տալ, բայց տեղ ունենք վերցնելու ու կառավարութունը, ասես, պատրաստվում է։ Մեր օրենքով՝ Կառավարության պարտքը  ՀՆԱ 60 տոկոսը պետք է լինի, սակայն այդ սահմանին չենք հասել։ Եթե ցանկանում ենք այս վիճակից դուրս գալ, ապա միջոցներ են հարկավոր, որոնցով կիրականցվեն ծրագրեր, որոնք կխթանեն տնտեսության զարգացմանը։ Ընդհանրապես աշխարհում լրջագույն խնդիր է պետական պարտքը՝ հատկապես աղքատ կամ զարգացող երկների համար, այսինքն՝ սա հայաստանյան խնդիր չէ։ Հատկապես կորոնավիրուսի ժամանակ դժվար է տնտեսական զարգացման ներքին ռեսուրսներ ունենալ, իսկ նորմալ կենսագործունեություն ծավալելու համար ցանկացած երկիր գումարների կարիք ունի։

— Իշխանությունները վարկային միջոցներ են ներգրավել առօրյա խնդիրների սպասարկմա՞ն համար՝ աշխատավարձ և այլ, թե՞ ծրագրային վարկեր են  ու տնետեսությանը հավելյալ օգուտ կարող են բերել։

Ամենակարևոր հարցն այն է, թե այս գումարներն ինչ նպատակով են վերցվում ու ինչի են ծառայում։ Սա վերաբերում է թե՛ այսօրվա, թե նախկին իշխանություններին։ Եթե նրանք վերցնում են կապիտալ ծախսերի համար և ապագային միտված ծրագրերի համար, ապա ողջունելի է, սակայն շատ դեպքերում վերցվում են առօրյա խնդիրների համար։ Իհարկե, շատ գայթակղիչ է բյուջեի դեֆիցիտի ծածկման համար պարտք վերցնել, բայց այստեղ  խնդիրներ են առաջանում ընդհանուր տնտեսական զարգացման տրամաբանության մեջ, քանի որ պետք է հասկանալ, թե բյուջետային միջոցներն ինչպե՞ս են ծախսվում, արդյոք պե՞տք է վերցնեինք այդքան գումար, թե՞ ոչ, որովհետև միշտ չէ, որ բյուջետային ծախսերն արդարացված են, քանի որ կարող են կրճատվել՝ արդյունավետության բարձացման առումով։ Համաշխարհային բանակի փողերի մի մասը տրվում է հենց  բյուջետային ծախսերի նպատակով։ Սա էլ է  անհրաժեշտ, քանի որ, եթե վերցնենք ապրիլ ամսից սկսած իրավիճակը, ապա այդ սոցիալական ծախսերը կատարելու ու բյուջետային այլ պարտադիր ծախսեր կատարելու համար, ի վերջո, գումարներ էին հարկավոր, քանի որ տնտեսության  չաշխատելու պատճառով բյուջեն պակասել էր, հարկեր չէր հավաքվում, և այս պայմաններում պետությունը չի կարող կանգնեցնել երկիրը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիայի տնտեսությունը աղետալի վիճակում է. Վահագն Խաչատրյան

Անի Գրիգորյան

Գազի գործող սակագնի մեղավորները նախկին իշխանություններն են․ Վահագն Խաչատրյան

Անի Գրիգորյան

Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ հարևան պետությունների հետ մեր հարաբերությունները հստակեցնենք.տնտեսագետ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին