20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
69043.2 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Պետության աջակցության շրջանակում արդեն իսկ բաշխվել է ավելի քան 2 մլրդ դրամ
Քաղաքականություն

Պետության աջակցության շրջանակում արդեն իսկ բաշխվել է ավելի քան 2 մլրդ դրամ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կառավարության ընդունած աջակցության 9 միջոցառումների շրջանակներում՝ ապրիլի 6-ի դրությամբ արդեն 2 միլիարդ 353 միլիոն դրամ է բաշխվել:

Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարության ընդունած 9 միջոցառումների շրջանակներում՝ երեկվա դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական եւ սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց»,-գրել է Փաշինյանը:

 Կառավարությունը երկրում արտակարգ դրության պայմաններում նախաձեռնել և ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9 միջոցառումների ծրագիր: Այդ միջոցառումներով աջակցություն է նախատեսվում ինչպես բիզնեսին, այնպես էլ անձանց, որոնք սոցիալական խնդրի առաջ կարող են կանգնել: Կառավարության մշակած 9 աջակցության ծրագրերից 5-ը սոցիալական ուղղվածություն ունեն: Օրինակ դրանցից մեկով աջակցություն կտրամադրվի մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, եթե առկա են մի շարք հանգամանքներ, օրինակ, եթե երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Նմանատիպ Հոդվածներ

Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում․ վարչապետ․ ուղիղ եթեր

Սերինե

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին

Աշխեն

Առևտուր իրականացնելիս վաճառողն ու գնորդը պետք է դիմակ կրեն. նոր որոշումներ կլինեն

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին