17 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Պետությունը՝ զինվորի թիկունքն ամրացնող բնակավայրերի կողքին. «ՀՀ»
թերթերի տեսություն

Պետությունը՝ զինվորի թիկունքն ամրացնող բնակավայրերի կողքին. «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Սահմանին պարբերաբար արձանագրվող լարվարծության բարձրացման եւ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքներն իրենց վրա անմիջականորեն զգում են սահմանապահ բնակավայրերի բնակիչները: Գրեթե պատերազմական այդ իրավիճակներում էլ նրանք անսասան են մնում՝ իրենց ընտանիքներով ամուր կառչելով սեփական բնօրրանին: Սահմանային բախումները քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, վիրավորների, նաեւ նրանց զգալի նյութական վնասի պատճառ են դառնում:

Հուլիսյան սահմանային բախումները եւ տեղի համայնքներին հասցված վնասների՝ հետպատերազմական աննախադեպ ծավալները գործող  օրենքի վերանայման օբյեկտիվ անհրաժեշություն առաջացրին: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սիսակ Գաբրիելյանի եւ Սիփան Փաշինյանի նախաձեռնությամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին