14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Պետք է ամեն ինչ անել, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի.Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն

Պետք է ամեն ինչ անել, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի.Նիկոլ Փաշինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ մեր որոշման մեջ կատարեցինք որոշակի փոփոխություններ և այդ փոփոխություններով խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները բերվեցին նվազագույն մակարդակի։ Այսօր Կառավարության նիստին նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ փոփոխությունները վերաբերում են բացառապես առողջապահական թեմաներին:

 «Կարծում եմ՝ գործող ռեժիմը շատ կարևոր էր ընդհանուր առմամբ որոշակի հավասարակշռված դաշտ պահելու համար։ Կոչ եմ անում  կորոնավիրուսի հետ կապված վստահեն միայն կառավարության և պաշտոնական մարմինների տված տեղեկատվությանը և ուշադիր լինեն ապատեղեկատվության նկատմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը խոսեց նաև մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին։ Նա նշեց, որ սպասվում է դիտորդների մասնակցություն՝ հավելելով, որ պետք է մաքսիմալ ջանք գործադրել, որ ՀՀ-ից Արցախ կորոնավիրուս չգնա։

«Մենք այսօր արդեն ՀՀ-ում ունենք կորոնավիրուսի արագ տեստեր, պարոն Ավինյան, եկեք պայմանավորվենք ու  համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք՝ ռիսկային գոտիներից են, թե՝ ոչ, եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինեն այլ դիտորդներով: Ամեն ինչ անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Արցախ գնացող դիտորդները պետք է թեստավորվեն։

Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ այսօր Արցախում տասնյակ մարդիկ տեստավորվել են, բայց կորոնավիրուս չի հաստատվել:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին