13 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » Պետք է ընտրենք ոսկե միջինը. «Փաստ»
թերթերի տեսություն

Պետք է ընտրենք ոսկե միջինը. «Փաստ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Փաստ» թերթը գրում է.

Արտակարգ իրավիճակներում իշխանությունների գործողություններից զատ պակաս կարևոր չէ նաև յուրաքանչյուր անձի պահվածքն ու հոգեվիճակը:

Այս առումով տարբեր տեսակետներ կան: Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի խոսքով՝ նման իրավիճակներին մենք՝ հայերս, շատ բնականորեն են արձագանքում: 

«Բնական է՝ սկզբից մի քիչ խառնվում ենք իրար, բայց քանի որ ժամանակի փորձությունն անցած և այդ փորձառությունը կրող ժողովուրդ ենք, կարողանում ենք ավելի հանդարտ ու հանգիստ դրան վերաբերվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը: Ազգագրագետը նաև արձանագրում է, որ արտակարգ իրավիճակներում կարողանում ենք միավորվել. «Անկեղծ ասած՝ չեմ կարող ասել՝ դա կապված է մեր ազգի բացառիկ տաղանդի հետ, թե հատուկ պաշտպանական մեխանիզմ է, բայց ապացուցված է, որ ճգնաժամային, ծայրահեղ վիճակներում համայնքն անպայման միավորվում է»:

Հոգեբան Իրինա Ծատուրյանն էլ «Փաստի» հետ զրույցում առաջարկում է ուշադրություն դարձնել վարակի վերաբերյալ մեր ազգաբնակչության կարծիքին: «Մարդկանց մի մասն ասում է՝ ոչ մի խնդիր չկա, մյուս մասն էլ՝ ահավոր խուճապի մեջ է: Երկուսն էլ սխալ են: Մի կողմից՝ պետք է հաշվի առնենք, թե, օրինակ՝ իտալացիների անմիտ լինելն ինչի հանգեցրեց, մյուս կողմից էլ՝ եթե խուճապի մատնվենք ու լարվենք, դա անդրադառնալու է մեր առողջության վրա: 

Հետևաբար պետք է ընտրենք ոսկե միջինը, այս ժամանակն օգտագործենք հօգուտ մեզ: Անհիմն վախենալու փոխարեն ավելի լավ է վերլուծենք մեր կյանքը, մի նոր բան սովորենք, ինչ-որ բանով զբաղվենք՝ տնային տարրական գործերից սկսած: Ի վերջո, հազար ու մի բան կա անելու»,-ասում է հոգեբանը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին