24 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » Պետք է հանդես գանք միասնական ուղերձներով, շփոթության մեջ չգցենք մարդկանց. Մակունցը՝ ընդդիմությանը
Քաղաքականություն

Պետք է հանդես գանք միասնական ուղերձներով, շփոթության մեջ չգցենք մարդկանց. Մակունցը՝ ընդդիմությանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր գործընկերներին կոչ է անում կորոնավիրուսի իրավիճակում հանդես գալ միասնական ուղերձներով, շփոթության մեջ չգցել քաղաքացիներին:

Մակունցն այս մասին ասաց ԱԺ նիստում մեկուսացման նպաստ սահմանող օրինագծի քննարկման իր ելույթում:

«Եթե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը լիներ այդքան կանխատեսելի, մեր ընդդիմադիր գործընկերներն այդքան արագ ու կտրուկ չէին փոխի իրենց դիրքորոշումները: Սկզբում չէին ասի, որ պետք չենք սահմանափակումներ, հետո արագ ասեին՝ պետք են սահմանափակումներ: Բայց ես, հարգելի գործընկերներ, դրա համար ձեզ չեմ քննադատում: Ես ձեր վարքագծով փաստում եմ, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն անկանխատեսելի է և պահանջում է իրավիճակային մոտեցում»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով նախագծին, որը հեղինակը կոչ է անում չընդունել և ուղարկել առաջարկների ստացման փուլ, հաշվարկներ կատարել ու նորից ներկայացնել՝ խմբակցության ղեկավարը նկատեց, որ այն փուլում, երբ մշակվել է նախագիծը, իրավիճակը եղել է մի փոքր այլ:

Դիմելով ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր գործընկերներին` նա նշեց. «Իրավիճակն այնպիսին է, որ մենք բոլորս անխտիր, անկախ քաղաքական հայացքներից, անկախ կուսակցական պատկանելիությունից, պետք է հանդես գանք ոչ միայն միասնական ճակատով, այլ նաև միասնական ուղերձներով և շփոթության մեջ չգցենք ՀՀ քաղաքացիներին»: Պատգամավորը հավելեց, որ ինքը հավատում է բոլորի՝ իրավիճակն արագ հաղթահարելու անկեղծ մղումներին, բայց դրա համար պետք են համատեղ ծրագրեր:

Նմանատիպ Հոդվածներ

Հայկ Սարգսյանն իր գործողությունների համար պետք է արդեն տուգանված լինի՝ անկախ նրանից, որ եղել է անզգուշություն․ Լիլիթ Մակունց

Նատա Հարությունյան

Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային․ Լիլիթ Մակունց

Նատա Հարությունյան

«Իմ քայլը»-ը կհանդիպի Կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին