27 Նոյեմբերի, 2020
116630.4 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Պետք է շատացնել այս նախաձեռնությունները, ամեն օր ավելացնել այս ցուցակը. Լենա Նազարյան
Այլ Լուրեր

Պետք է շատացնել այս նախաձեռնությունները, ամեն օր ավելացնել այս ցուցակը. Լենա Նազարյան

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Քանի որ այս պահին մեր ամբողջ ուշադրությունը ռազմաճակատի ուղղությամբ է, մի քիչ սիմվոլիկ է թվում, որ այս օրերին Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը, Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը։ Բայց սա չի վրիպել Ալիևի ուշադրությունից։

Նա սպառնացել է, որ Բաքուն խզելու է կապերը Արցախի անկախությունը ճանաչող երկրների հետ։ Ուրեմն շատ կարևոր են այս ծիլերը։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ վաղ առավոտից Եվրոպայի հայությունը փակ է պահում հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա, Ֆրանսիա – Իտալիա, Գերմանիա – Դանիա։ Մեր հայրենակիցները պահանջում են Արցախի միջազգային ճանաչում և թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դատապարտում և դադարեցում։ Ուրեմն պետք է շատացնել այս նախաձեռնությունները, ամեն օր ավելացնել այս ցուցակը։ Ու սա հնարավո՛ր է մեր հզո՛ր մարտիկների ու հզո՛ր Սփյուռքի միջոցով»:

Նմանատիպ Հոդվածներ

Քիչ առաջ ավարտվեց Իմ Քայլը խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ Լենա Նազարյան

Անի Գրիգորյան

Այսօր հայ զինվորը պաշտպանում է նա՛և Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներից. Լենա Նազարյան

Նատա Հարությունյան

Լենա Նազարյանը Չինաստանի և Վրաստանի գործընկերներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի սադրանքները

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին