-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115900.8 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » ՊՆ-ին, ԱԻՆ-ին և Առողջապահության նախարարության համար ներկրված և ներկրվող ապրանքները կազատվեն հարկերից
Այլ Լուրեր

ՊՆ-ին, ԱԻՆ-ին և Առողջապահության նախարարության համար ներկրված և ներկրվող ապրանքները կազատվեն հարկերից

Նախագծով` կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք ԵԱՏՄ երկրներից ներմուծվող և երեք պետական կառվարման մարմիններին` Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը և Առողջապահության նախարարությանը տրամադրող ռազմական, հումանիտար, առողջապահական նշանակության ապրանքները կհանձնեն առանց հարկային պարտավորությունների: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

«Առաջարկվում է ապրանքների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից, իսկ եթե տվյալ ապրանքը ենթակա է բնապահպանական կամ ակցիզային հարկով հարման` ապա նաև նշյալ հարկերից մինչև ռազմական դրության ավարտը»,-հավելեց նա:

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ կազմակերպությունները ապրանքների հանձնումը նշված գերատեսչություններին կիրականացնեն հաշվարկային փաստաթղթերով, իսկ ֆիզիկական անձինք ցանկացած վավեր փաստաթղթով:

«Ի տարբերություն ԵԱՏՄ երկրներից կատարվող ներմուծումների, երբ ներմուծումը կատարվում է երրորդ երկրներից` ապա այստեղ կա արդյունավետ միջոց այս ապրանքների ներմուծումը հարկերից ազատելու համար: ԵԱՏՄ-ից դուրս երրորդ երկրներից  ներմուծողը կարող է ներկայացնել հրաժարում հօգուտ պետության մաքսային ընթացակարգին համապատասխանող մաքսային հայտարարագիր և ըստ այդմ ազատվել ներմուծման հետ կապված հարկերից: Իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծման դեպքում չկան մաքսային ընթացակարգեր: Այդ իսկ պատճառով այս նախագիծը վերաբերում է հենց ԵԱՏՄ երկրներից ապրանք ներկրելու հարցին»:  

Արման Պողոսյանը նաև նշեց, որ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» այս նախագիծը նախատեսվում է կիրառության մեջ դրվել սեպտեմբերի 27-ից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, հավելելով Արման Պողոսյանին, ասաց, որ քանի դեռ չկա սահմանված ապրանքների ցանկ, հետևաբար օրենքը կտարածվի սեպտեմբերի 27-ից նշված գերատեսչությունների համար ներկրված բոլոր ապրանքների վրա. «Քննարկել ենք մեր գործընկերների հետ, որ բացի ներմուծվող ապրանքներից այս արտոնությունը գործի նաև պահեստում եղած ապրանքը պետությանը փոխանցելու պարագայում»:

Ազգային Ժողովը 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» այս նախագիծը:

Նմանատիպ Հոդվածներ

ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի ռազմական դրության վերացման հարցով

Նատա Հարությունյան

ԱԺ արտահերթ նիստ (ուղիղ)

Անի Գրիգորյան

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխան (ուղիղ)

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին