21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107328 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » ՊՆ-ն հորդորով է դիմում միջազգային հանրությանն ու մասնավորապես Մինսկի խմբի համանախագահներին
Այլ Լուրեր

ՊՆ-ն հորդորով է դիմում միջազգային հանրությանն ու մասնավորապես Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները:

Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից:

Այս մասին հայտարարում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին