9 C
Yerevan
23 Նոյեմբերի, 2020
115542.4 By Google Analytics 22.11.2020
Գլխավոր » Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԼՂ հակամարտության շուրջ բանակցել ըստ էության
Այլ Լուրեր

Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԼՂ հակամարտության շուրջ բանակցել ըստ էության

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցել ըստ էության։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը՝ ամփոփելով Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ Պոմպեոյի առանձին հանդիպումների արդյունքները։

«Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նաև կարևորել է, որ երկու կողմերը սկսեն սուբստանտիվ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո  հակամարտությունը կարգավորելու համար ՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ բռնության սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների մասին», — ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:

Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Նմանատիպ Հոդվածներ

Պոմպեոն կարծում է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում

Նատա Հարությունյան

Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Ալիևի ու Փաշինյանի հետ

Անի Գրիգորյան

ԼՂ-ում էսկալացիան թուլացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որևէ այլ երկիր հեռու մնա հակամարտությունից. Պոմպեո

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին