17 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107497.6 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Պոմպեոն շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բռնությունը պետք է դադարեցվի
Աշխարհ

Պոմպեոն շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բռնությունը պետք է դադարեցվի

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է Reauters-ը:

Պոմպեոն Կրետե իր այցի ընթացքում ասել է, որ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ ավելի վաղ քննարկել է բախումները:

«Արտգործնախարարը և ես անդրադարձ ենք կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որում երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն բռնությունը և աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և հնարավորինս արագ վերադառնան առարկայական բանակցությունների»,-ասել է Պոմպեոն:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 85 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Նմանատիպ Հոդվածներ

ԼՂ-ում էսկալացիան թուլացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որևէ այլ երկիր հեռու մնա հակամարտությունից. Պոմպեո

Նատա Հարությունյան

Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից

Նատա Հարությունյան

Մայք Պոմպեոն կոչ է արել արտաքին ուժերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին