21 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101632 By Google Analytics 29.09.2020
Գլխավոր » Պուտինը եւ Զելենսկին հեռախոսազրույց են անցկացրել
Աշխարհ

Պուտինը եւ Զելենսկին հեռախոսազրույց են անցկացրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց Է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին փետրվարի 14-ին հայտնել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։


«Կողմերը քննարկել են 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած «նորմանդական գագաթնաժողովի» ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաեւ «նորմանդական քառյակի» ղեկավարների հաջորդ հանդիպման նախապատրաստումը»,-ասված Է հաղորդագրության մեջ:


Բացի այդ, երկու երկրների ղեկավարները քննարկել են Կիեւի, Ռուսաստանի եւ Դոնբասի միջեւ պահվող անձանց պլանավորվող փոխանակման հարցերը, ինչպես նաեւ հայտարարել են Դոնբասի հակամարտության կարգավորման շփման խմբի աշխտանքն ակտիվացնելու անհրաժեշտության մասին՝ նախորդ պայմանավորվածություններն իրագործելու համար, հավելել են մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին