14 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » Պուտինը եւ Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բելառուսի իրադրությունը
Աշխարհ

Պուտինը եւ Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բելառուսի իրադրությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բելառուսում ստեղծված իրադրությունը: Այդ մասին օգոստոսի 18-ին հաղորդել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

«Կանցլերն ընդգծել Է, որ Բելառուսի կառավարությունը պետք Է ձեռնպահ մնա խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելուց, անհապաղ ազատ արձակի քաղաքական բանտարկյալներին եւ համազգային երկխոսության մեջ մտնի ընդդիմության եւ հասարակության հետ՝ ճգնաժամը հաղթահարելու համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ խոսակցությունը տեղի Է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:

«Իրադրության շուտափույթ նորմալացման հույս Է հայտնվել»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ընդդիմության բողոքի զանգվածային ակցիաները ողջ Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին, նախագահի ընտրություններից հետո, որոնցում հաղթանակ Է տարել պետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. ԿԸՀ-ի տվյալներով՝ նա հավաքել Է ձայների 80,1 տոկոսը:

Առաջին օրերին ակցիաները ճնշվում Էին ուժայինների կողմից, արդյունքների հետ չհամաձայնող ցուցարարների նկատմամբ կիրառել են արտասվաբեր գազ, ջրանետներ, լուսաաղմկահան նռնակներ, ռետինե փամփուշտներ:

Այնուհետեւ իրավապահ մարմինները դադարեցրել են հանրահավաքների ցրումը եւ ուժային մեթոդների կիրառումը: Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ Է ձերբակալվել: Ինչպես հաղորդել Է հանրապետության ՆԳ նախարարությունը, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, նրանց թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակից, մեկ ցուցարար զոհվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Պուտինն ու Մակրոնը շեշտել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը

Նատա Հարությունյան

Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Անի Գրիգորյան

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել են Մոսկվա

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին