19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99680 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Աշխարհ

Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել Է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում Է, որ Ռուսաստանի ղեկավարը համապատասխան շնորհավորական հեռագիրն ուղարկել Է Լուկաշենկոյին: «Ակնկալում եմ, որ Ձեր պետական գործունեությունը կնպաստի ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում, Միութենական պետության շրջանակներում համագործակցության խորացմանը, Եվրասիական տնտեսական միության եւ ԱՊՀ-ի գծով ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ռազմաքաղաքական կապերի ամրապնմանը: Դա, անկասկած, համապատասխանում Է Ռուսաստանի եւ Բելառուսի եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,-ընդգծվում Է հեռագրում: Բելառուսի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին: Նախնական արդյունքների համաձայն, Լուկաշենկոն հավաքում Է ընտրողների ձայների 80,23 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

«Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները». ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ

Նատա Հարությունյան

Պուտինը եւ Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բելառուսի իրադրությունը

Նատա Հարությունյան

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված վիճակը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին