19 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107670.4 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Պուտինը Փաշինյանի հանդեպ ֆորմալ ջերմություն չի ցուցաբերում, բայց հարգում է. Ստեփան Գրիգորյան
Գլխավոր Նորություններ

Պուտինը Փաշինյանի հանդեպ ֆորմալ ջերմություն չի ցուցաբերում, բայց հարգում է. Ստեփան Գրիգորյան

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը NewArmenia.am-ի հետ զրույցում, անդրադառնալով RBK հեռուստաընկերությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, որտեղ վերջինս, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, հայտարարեց, թե «Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում ՌԴ դաշնակիցը Փաշինյանը, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը չեն, ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է», ասաց, թե հայ-ռուսական հարաբերություններին Փաշինյանի անդրադարձը հատկապես կարևոր է համարում այսօր, երբ Թուրքիան, նրա խոսքով, փորձում է մխրճվել Հարավային Կովկասի գործերի մեջ և ապակայունացնել իրավիճակը:

«Բոլորը գիտեն, որ Հայաստանի և Ռուսաստանի շահերը շատ հարցերում համընկնում են, կան ոչ համընկնող շահեր, բայց դրանք տակտիկական շահեր են, ոչ ռազմավարական»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով.

«Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում Հայաստանի շահերի հետ ուղղակի համընկնում են, և շատերը դա ուղղակի չեն հասկանում: Ռազմավարական իմաստով համընկնում են Հարավային Կովկասի կայունության հարցով, որովհետև գիտենք՝ եթե պայթի Հարավային Կովկասը, ինչով դա կավարտվի Ռուսաստանի համար Հյուսիսային Կովկասում»:

Նրա խոսքով՝ 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ Պուտինը ցուցադրում էր բավական դրական վերաբերմունք Սերժ Սարգսյանի նկատմամբ. «Եվ այդ դրականը ավարտվեց Սերժ Սարգսյանի համար դրական, Հայաստանի համար՝ բացասական, թույլ չտվեց հակահարված տալ և հետ վերցնել բարձունքները»:

Գրիգորյանի համոզմամբ՝ այսօր Պուտինը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ֆորմալ ջերմություն չի ցուցաբերում, բայց հարգում է:

«Դա է պատճառը, որ Պուտինը երեկ զանգեց Էրդողանին ու զգուշացրեց թուրքերին՝ շատ չթպրտաք: Հակառակ դեպքում թուրքերը ադրբեջանցիների հետ միասին Նախիջևանից կհարվածեին: Չեմ ասում՝ մեծ պատերազմ կսկսեին, բայց դուխ կտային, որ Նախիջևանից հարվածեին, որ թուլացնեն Հայաստանը տարբեր տեղերից: Չեն անի, քանի որ Պուտինը զանգեց, դա շահն է Ռուսաստանի: Ռուսաստանը հիմա դրական դեր է խաղում»:

Ըստ քաղաքագետի՝ ոչինչ, թող ջերմ չլինեն Պուտին-Փաշինյան հարաբերությունները, բայց լինեն գործընկերային:

«Ես տեսնում եմ այդ գործընկերային գործոնի դրական ազդեցությունը: Ռուսաստանի պահվածքը Տավուշի դեպքերում շատ դրական է»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարող է սադրանք հրահրել Թուրքիա-Ադրբեջան զորավարժությունների ժամանակ՝ նաև Թուրքիային ներքաշելու համար: «Տավուշի դեպքերից հետո Ադրբեջան –Թուրքիա զորավարժություն անցկացնելը սադրանք է: Չեմ կարծում՝ թուրքերը կհամարձակվեն հարձակվել, որովհետև Ռուսաստանը չեզոք չի մնա»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխանեց Լավրովի առաջարկին. Ստեփան Գրիգորյան

Անի Գրիգորյան

ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ. Ստեփան Գրիգորյան

Անի Գրիգորյան

ՀՀ նոր իշխանությունների և Եվրամիության օրակարգերը համընկնում են․ Ստեփան Գրիգորյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին