5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116742.4 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Պուտինի ելույթի հայկական կողմին վերաբերող հատվածն Ադրբեջանի համար շատ ցավոտ էր․ Արմինե Ադիբեկյան
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Պուտինի ելույթի հայկական կողմին վերաբերող հատվածն Ադրբեջանի համար շատ ցավոտ էր․ Արմինե Ադիբեկյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավասարակշիռ ելույթ ունեցավ, քանի որ նշեց ոչ միայն հայ ժողովրդի ողբերգությունը, այլ նաև ադրբեջանական կողմինկրտումները տարածքների վերաբերյալ՝ հավելելով, որ 30 տարի չի կարող այս կոնֆլիկտը շարունակվել, այսինքն՝ շոյեց թե՛ ՀՀ-ին, թե՛ Ադրբեջանին։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։ Նա վստահ է՝ հայկական կողմին վերաբերող հատվածն Ադրբեջանի համար շատ ցավոտ էր։

«30 տարի Ադրբեջանի քարոզչությունը ճիշտ հակառակն էր` պնդումներ ուներ՝  Սումգայիթում հայերի ջարդերի հետ կապված, իսկ հիմա հարյուրավոր լսարանի առաջ այլ բան է հայտարարվում։ Ելույթը երեկոյան է եղել, ու պաշտոնական արձագանին դեռ շատ ծանոթ չեմ, բայց վստահ եմ, որ սոցցանցերի արձագանքից չի տարբերվելու։ Սումգայիթյան ջարդերի հետ կաված Ադրբեջանը պնդել է, թե հայերն են կատարել՝ KKB-ի ուղղորդմաբ, իսկ ադրբեջանական ժողովուրդը տեղի ունեցածի համար որևէ մեղք չի կրում։ Հիմա բնական է, որ նրանց մոտ հիստերիա  ու տագնապի զգացողություն է առաջացրել։ Չգիտես՝ ինչու կողմերին թվում է, որ, եթե իրենց համար հաճելի թեզ է հնչում, ապա Պուտինի կամ մեկ այլ անձի դիրքորոշումն ի նպաստ իրենց է, մինչդեռ կարող է ճիշտ հակառակը լինել»,-ասաց նա։

Ադիբեկյանը չի  կարծում, թե Պուտինի՝ ՀՀ-ին ու Ադրբեջանին հավասար գործընկեր դիտարկելը ոգևորություն կառաջացնի Ադրբեջանի մոտ, քանի որ, ըստ նրա, սա նորություն չէ։

«Ռազմավարական դաշնակիցը ժամանակավոր ու տակտիկական բնույթ է կրում, իսկ հավասարակշռությունը, որ Ադրբեջանը Հայաստանի պես հավասար մեզ թանկ է, ստրատեգիական ընկալում է։ Նման քայլով թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը միշտ կլինեն ՌԴ տեսադաշտում։ Հավանաբար, Պուտինը պլանավորում է վերականգնել Սովետական Միությունը և, միգուցե, այս պետությունները հանրապետությունների կարգավիճակում ուզում է տեսնել Սովետական Միության կազմում»,- շարունակեց Արմինե Ադիբեկյանը։

Դիտարկմանը, որ ՌԴ նախագահը նշեց, թե այս տարիներին ՌԴ-ն ամեն ինչ արել է, որ կոնֆլիկտը խաղաղ կարգավորվի, իսկ իրենց վերջին կարգավորման պլանը լավրովյանն է, որն ամենևին հայանպաստ չէ, Արմինե Ադիբեկյան արձագանքեց․ «Ադրբեջանը, վստահ լինելով, որ լուրջ հաջողություններ է գրանցել ռազմական դաշտում, բնական է, որ չի համաձայնելու որևէ զիջման։ Ալիևը երեկ հստակ ասաց, որ որևէ կարգավիճակ չունեն Արցախին տալու, որևէ հանրաքվե չի լինելու, ինքորոշման պլան չունեն և այլն, իսկ լավրովյան պլանը հենց սա է նախատեսում։ Այսինքն՝ նրանք Լավրովյան պլանից մենակ մի փաստ են վերցնում, որ ՀՀ-ն պետք է վերադարձնի տարածքները՝ «5+2» սկզբունքով, բայց ոչ թե փուլային, այլ միանգամից, իսկ դրանից որոշ ժամանակ անց ամբողջ ԼՂՀ տարածքը։ Սրա համար է նաև Պուտինն ասում, որ շատ որոշումներ են առաջարկվել, ու թվում էր` ևս մի քայլ ու խնդիրը կլուծվի։ Բանն այն է, որ կողմերն առաջարկված տարբեարկներից միշտ ընտրել են այն, որը բխում է իրենց շահից՝ հայկական կողմն  ընտրել է Արցախի անկախությունը հանրաքվեի միջոցով, իսկ Ադրբեջանը մերժել է ինքնորոշման իրավունքը»։

Ադրբեջանի հարցերով փորձագետը շատ լավ է ճանաչում հակառակորդին ու վստահ է, որ նրանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքից միայն այն մասն են տարածելու, որտեղ Պուտինը նշել է, որ Ադբեջանի տարածքային ամբողջականությունը խախտված է։

«Պուտինի ելույթից դուրս են բերելու տարածքների թեզն, անտեսելու են հայ ժողովրդի ողբեգության հատվածն ու տարածելու են, թե Պուտինն ասել է՝ պետք է վերադարձնել Ադրբեջանի տարածքները։ Այս թեզի վրա են ներքարոզչական քաղաքականությունը տանելու, ինչը տրամաբանակն է»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։

Անի Արամի

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին