9 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53328 By Google Analytics
Գլխավոր » Պուտինն Անվտանգության խորհրդի խորհրդակցություն Է անցկացրել Իդլիբի իրադրության շուրջ
Աշխարհ

Պուտինն Անվտանգության խորհրդի խորհրդակցություն Է անցկացրել Իդլիբի իրադրության շուրջ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն Է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել Է սիրիական Իդլիբի շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Նիստի ընթացքում քննարկվել են ներռուսաստանյան օրակարգի հրատապ հարցեր: Նաեւ մանրամասն խոսակցություն Է ծավալվել սիրիական Իդլիբի իրադրության շուրջ, խիստ անհանգստություն Է հնչել Սիրիայի այս տարածաշրջանում իրադրության կտրուկ Էսկալացման առնչությամբ, որն հրահրվել Է ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք ակտիվացրել են հարձակողական գործողությունները սիրիական բանակի նկատմամբ»,- պատմել Է Պեսկովը լրագրողներին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Անվտանգության խորհրդի անդամները հույս են հայտնել, որ Թուրքիայի իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն երկրում ռուսական արտասահմանյան հաստատությունների եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին

Նմանատիպ Հոդվածներ

Կրեմլում նշել են 2024 թվականի ընտրություններին Պուտինի մասնակցության պայմանները

Diana Amirkhanyan

Կրեմլում սկսվել են Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները

Աշխեն

Պուտինը եւ Մերկելը քննարկել են Իդլիբի իրադրությունը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին