15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Պսիխոանալիտիկի ջղակծկումները
Գլխավոր Նորություններ

Պսիխոանալիտիկի ջղակծկումները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Միքայել Մինասյանը «մահացու» հարված է հասցրել Նիկոլ Փաշինյանին: Նա երկու օր առաջ գրել է՝  Նիկոլ Փաշինյանը չունի պատասխանատվության զգացում, իր չափանիշներով (որոնք չեն փոխվել վերջին 30 տարում) կարևոր է իր և սեփական ընտանիքի բարեկեցությունը:

Սա մի հարված է, որից հայ ժողովուրդը պիտի որ այդպես էլ դուրս չգա: Սա ասում է մինչև 2018 թվականի ապրիլը Հայաստանի պետական և նույնիսկ մասնավոր գրեթե ամբողջ ունեցվածքի փաստացի տերը՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնողի փեսան: Հիմա ո՞նց պատասխանենք այս մեղադրանքին: Իր հետագա մեղադրանքները Վատիկանի երբեմնի դեսպանը կառուցել է խորամանկորեն՝ մարգարեաբար: Այսինքն, վատ է լինելու և վարչապետը փախչելու է Հայաստանից:

Հասկանու՞մ եք, պարոն Մինասյանը ծանոթ վիճակ է նկարագրում, իսկապես մի վիճակ, որը բնորոշ է թալանչուն, կեղեքողին, հարստահարողին և մյուսների վրա թքած ունեցողին: Իսկ ո՞վ է այսօր երկրից փախած: Ու՞մ օրոք է երբևէ այդքան վատ եղել: Իսկ փաստացի ինչու՞ է սա ասում մարդը:

Որովհետև նրա նկատմամբ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել և հայտարարվել է հետախուզում: Մինչդեռ պարոն Մինասյանը շատ բան կարող է ասել, կարող է ասել գեղեցիկ փաթեթավորված տեքստով, ընդհուպ տեղ-տեղ ճշգրիտ նկարագրելով վարչապետի բնավորության որոշ գծեր, բայց այդ ամենը գործի էության հետ ի՞նչ կապ ունի: Փողերը լվացվել են, հետևաբար մեղադրանքն անխուսափելի է: Վաղը Փաշինյանն իշխանության չի լինի, բայց առանց նրա էլ բոլորը գիտեին, որ Սարգսյանի կլանը Հայաստանի հետ անում է մտքով անցածը:

Այս ամենում պակաս էական չէ այն, որ մեդիամագնատը Հայաստանի նոր իշխանություններին չի կարողանում ներկայացնել քաղաքական մեղադրանքներ: Նրա հակազդեցությունը հոգեբանական անալիտիկայի ոլորտից է: Նա մանրամասն վերլուծում է Հայաստանի առաջնորդի կերպարը և այն էլ՝ ե՞րբ՝ այն ժամանակ, երբ ղեկավարից մինչև գործազուրկ պայքարում են վարակի դեմ, այսինքն, գտնվում են, առնվազն կիսապատերազմական վիճակում:

Դա կաշխատեր գուցե, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ Կիմ Չեն Ընը, որի ղեկավարած երկիր օձն իր պորտով մուտք չէր ունենա: Բայց Հայաստանը բաց երկիր է և այստեղ հեղափոխություն է տեղի ունեցել գրեթե ամբողջ ժողովրդի մասնակցությամբ: Ցանկացած մեղադրանք ստուգելի է՝ և՛ ընդդիմադիրին ուղղված, և՛ իշխանավորին: Հիմա գոնե մամուլի բերանը փակող չկա, որը կխանգարի, որ ստուգեն փաստերը:

Մինասյանը փորձում է խորամանկել: Նա գիտի, որ կոնկրետ անձից ազատվել ցանկացած և դրան հասած Հայաստանի ժողովրդի հետ այսօր անհնար է խոսել քաղաքական մեղադրանքներով: պետք է անձին հարվածել, պետք է հարվածել կերպարին: Դա պիտի որ աշխատի: Երբ մեղադրում ես որևէ մեկին, փորձում ես մյուսներին ներքաշել քո մեղադրանքի իրավացիության մեջ, ահա ինչու է պարոն Մինասյանն ընկել պսիխոանալիտիկայի ջրերը: Դրա լեզուն ավելի համոզիչ է: Բայց այստեղ խնդիր կա: Մինասյանին բոլորը գիտեն: Նա անկախ փորձագետ չէ, այլ Հայաստանի երբեմնի փորձանքներից մեկը, մարդ, որի գործունեության պատճառով նաև հասունացավ և իրականացավ հեղափոխությունը: Նա չի կարող ինքնապաշտպանվել իր համոզմունքներով: Նա ստիպված է դեմ դիմաց կանգնել ճշմարտությանը՝ իրեն առաջադրված մեղադրանքին: Պիտի որ օգնի:

Արսեն Գրիգորյան

Նմանատիպ Հոդվածներ

Բազմամարդ զբոսանքները նույնպես վարակի փոխանցման աղբյուր են. վարչապետ

Սերինե

Մեր հիմնական նպատակն է, որ «հրաժարական տա» կորոնավիրուսը. վարչապետ

Սերինե

Այս տարվա առաջին 6 ամիսներին ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել, քան 2019-ի նույն ժամանակահատվածում

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին