1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116403.2 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » «Պրոթեզավորումը պետպատվերով չի արվում»․ ԱՆ խոսնակ
Այլ Լուրեր

«Պրոթեզավորումը պետպատվերով չի արվում»․ ԱՆ խոսնակ

Այս պատերազմում վերջույթներ կորցրած զինծառայողների պրոթեզավորման հարցով վերջին օրերին հաճախակիացել են հարցումները մեր խմբագրություն։ Պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներն ուզում են հասկանալ, թե ի՞նչ ընթացակարգով է արվում իրենց պրոթեզավորումը։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասում է, որ պրոթեզավորումը վերականգնողական բուժում է և այն պետպատվերով չի արվում, օրենքը պետպատվեր չի նախատեսում։ «Պրոթեզավորումը անհետաձգելի միջոցառում չի համարվում»,-ասում է տիկին Նիկողոսյանը։

 Մինչ այդ պատերազմի արդյունքում առաջացած բոլոր վնասվածքների բուժման համար պետությունը, ըստ տիկին Նիկողոսյանի, բոլոր ընթացակարգերն իրականացնում է։ Դա վերաբերվում է նաև կամավորներին ու բոլորին, որոնք մասնակցել են հայ-ադրբեջանական վերջին պատերազմին։

Անդրադառնալով պրոթեզավորման խնդրում «Զինծառայողների աջակցության հիմնադրամի» («1000 դրամների» հիմնադրամ) դերին, հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն ասաց, որ հիմնադրամը հատուկ պրոթեզավորման համար փոխհատուցման գումարներ չի տրամադրում։ «Իրենք հաշմանդամության կարգ են ստանում, որից հետո ՊՆ-ն մեզ ներկայացնում է ցուցակները, մենք սկսում ենք հատուցել»,-ասում է Վարուժան Ավետիքյանը։ Ըստ նրա, 1-ին կարգի հաշմանդամը ամեն ամիս ստանում է 200-300 հազար դրամ, իսկ 2-րդ կարգի հաշմանդամը՝ 100-200 հազար դրամ։

Միաժամանակ հիմնադրամի տնօրենը նկատում է, որ հիմնադրամը չի հետևում, թե ինչպես է հաշմանդամություն ունեցող անձը ծախսում ամեն ամիս ստացող գումարը.

«Նա դա կարող է ծախսել պրոթեզավորման ապարատի ձեռքբերման վրա, կամ անի այլ ծախսեր, մենք չենք խառնվում նրանց ծախսերին»,-ասում է Վարուժան Ավետիքյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին