-4 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115852.8 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Ջանֆիդա գյուղում հրաժեշտ տվեցին «սև հովազներին». «Հրապարակ»
թերթերի տեսություն

Ջանֆիդա գյուղում հրաժեշտ տվեցին «սև հովազներին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Երեկ իրենց հայրենի Ջանֆիդա գյուղում հողին հանձնեցին երկու «սեւ հովազներին»՝ Ռուստամ Գասպարյանին եւ նրա որդուն։ Նրանք զոհվեցին հանուն հայրենիքի՝ ռազմաճակատում. թշնամու ուղարկած ԱԹՍ-ն էր խոցել այն մեքենան, որի մեջ գտնվել էին Ռուստամ Գասպարյանը, որդին ու ընկերը։ Երեքն էլ նահատակվեցին։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով, հարգանքի տուրք մատուցողներն այնքան շատ են եղել, որ ասեղ գցելու տեղ չի եղել։ Մեքենաները 3-4 շարքով են գնացել, գյուղում հսկայական խցանում է առաջացել։

Ջանֆիդացի հերոսներին բոլորն էին հարգում, Ռուստամ Գասպարյանի համար սա երրորդ պատերազմն էր, որին նա մասնակցեց եւ, ցավոք՝ վերջին անգամ, զոհելով իր եւ որդու կյանքը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին