21 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91801.6 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » «Ջարդ ասելով՝ ես չգիտեմ ինչի մասին եք դուք խոսում»․ Վլադիմիր Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Քաղաքականություն

«Ջարդ ասելով՝ ես չգիտեմ ինչի մասին եք դուք խոսում»․ Վլադիմիր Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցը՝ նշելով, որ հպանցիկ է ծանոթացել դրան և ճիշտ կլինի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանի։

Անդրադառնալով կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետի՝ պետական ապարատի մասին հայտարարություններին, և հարցին, թե նոր ջարդ է սպասվո՞ւմ պետական համակարգում՝ Վ․Կարապետյանը պատասխանեց․ «Ջարդ ասելով՝ ես չգիտեմ ինչի մասին եք դուք խոսում, բազմիցս կառավարության ղեկավարն ասել է, որ 95 և ավելի տոկոս պետական ծառայողների, կամ ինչպես օրենքն է ասում՝ հանրային ծառայողների, մնացել է նախկինից, որևէ ջարդ չի եղել և, չեմ կարծում, որ ջարդի նախանշաններ կան։ Միևնույն ժամանակ վարչապետը շատ հստակ իր վերաբերմունքն է հայտնել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և, կարծում եմ, մենք բոլորս հետևություններ կանենք իր վերաբերմունքի վերաբերյալ»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին