7 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Ռազմական դրության ժամանակ որոշ ներկրված ապրանքներ ազատվում են հարկերից․ որոնք են դրանք. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Ռազմական դրության ժամանակ որոշ ներկրված ապրանքներ ազատվում են հարկերից․ որոնք են դրանք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Հոկտեմբերի 18-ին կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Այդ նախագծով ամրագրվել է, թե որ դեպքում է ներկրված ապրանքն ազատվում հարկերից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով կառավարությունը ցանկանում է ամրագրել, որ ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող, Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում: Ընդ որում, այս օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, սակայն տարածվելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Այս ընթացքում ՀՀ է ներմուծվում մեծ քանակությամբ ապրանքներ, որոնք հետագայում անհատույց (նվիրատվությամբ) հանձնվելու են Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը. այսպես փորձ է արվում թեթեւացնել գործարարների հարկային բեռը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին