21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107350.4 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Ռազմաճակատի լրագրողները. տեսանյութ
Այլ Լուրեր

Ռազմաճակատի լրագրողները. տեսանյութ

Սեպտեմբերի 27-ին հայաստանյան լրատվադաշտի բովանդակությունը փոխվեց՝ գլխագրերում ներքաղաքական թեմաներն իրենց տեղը զիջեցին սահմանին ու զինծառայողին՝ Ադրբեջանն Արցախի դեմ  պատերազմ է սանձազերծել։ Նույն օրն արդեն մի քանի տասնյակ լրագրողներ Արցախ մեկնեցին։

NewArmenia.am-ն այս տեսնյութում պատմել է պատերազմի առաջին օրերին Արցախ մեկնած լրագրողներից երկուսի մասին՝ «24new.am»-ի լրագրող Սևակ Վարդումյանի և  «1in.am»-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի։

Սևակը մասնագիտական պարտքը կատարելիս բեկորային վնասվածք է ստացել, վնասվել է նաև լսողական նյարդը, իսկ Ժիրայրը մի քանի անգամ ադրբեջանական կողմի արձակած թիրախային կրակի տակ է հայտնվել։

Արցախ-Ադրբեջան շփման գծի ամբողջ երկայնքով արդեն 20 օր է՝ պատերազմ է։ Այսօր էլ մեր շատ գործընկերներ տեղից աշխատում են, վտանգում կյանքը՝ հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքի համար։ Ադրբեջանն առաջին իսկ օրվանից թիրախավորել է լրագրողներին՝ մասնագիտական պարտականությունները կատարելիս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը

Նատա Հարությունյան

Մակրոնը խոստացել է օգնել Լեռնային Ղարաբաղում վիրավորված Le Monde-ի լրագրողներին

Անի Գրիգորյան

Կանացի խիզախության միջազգային մրցանակի կարժանանա Հայաստանից լրագրող Լյուսի Քոչարյանը

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին