-4 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115836.8 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Մոսկվայում
Այլ Լուրեր

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Մոսկվայում

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Մոսկվայի տարածաշրջանում: Ձերբակալվել է Կենտրոնական Ասիայից սերած անձ, ով ցանկացել է պայթյուն իրականացնել կառավարական շենքերից մեկում: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում կատարելով Անվտանգության դաշնային ծառայությանը:

«Մայրաքաղաքային տարածաշրջանում կանխվել է ահաբեկչական ակտ: Ձերբակալվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից սերած անձ՝ ծնված 1999 թվականին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետաքննության տվյալներով միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների ցուցումով նա պատրաստվում էր ինքնաշեն ռումբ պայթեցնել իշխանության մարմինների շենքերից մեկում:

Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով հետագայում երիտասարդը նպատակ է ունեցել գնալ Մերձավոր Արևելք և կռվել ահաբեկիչների շարքերում: Նրա թաքստոցում հայտնաբերվել են ինքնաշեն ռումբի բաղադրիչներ: Հայտնաբերվել է նաև նրա նամակագրությունը գրոհայինների հետ, պայթուցիկ նյութը պատրաստելու ցուցումները, ինչպես նաև ահաբեկիչների ղեկավարներին երդում տալու տեսանյութը: Թե որտեղ և երբ է նա պլանավորել իրականացնել պայթյունը, չի հստակեցվում:

Նմանատիպ Հոդվածներ

ՌԴ փոխարտգործնախարարն ու Մոսկվայում Իտալիայի դեսպանը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Անի Գրիգորյան

Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է միջազգային հանրության ջանքերի իրական միավորում. Վլադիմիր Պուտին

Անի Գրիգորյան

Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. օրակարգում ԼՂ հարցն է

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին